fbpx

5 վատ սովորություն, որոնք խլում են մեր հոգեկան էներգիան

Յուրաքանչյուր մարդ ունի հոգեկան էներգիայի պաշար, որոնք նա ծախսում է տարբեր խնդիրներ կատարելու ընթացքում։ Բայց եթե մարդը շատ էներգիա է ծախսում, քան ստանում է, ապա նրա արդյունավետությունը զգալիորեն ընկնում է։ Ձեզ ենք ներկայացնում 5 վատ սովորություն, որոնցից անհրաժեշտ է ձերբազատվել։

1. Պլանի բացակայություն

Ամեն մի որոշում ձեզանից էներգիա է խլում։ Դա կարող է լինել նոր մեքենայի կամ վաղվա հանդիպման համար վերնաշապիկի գնում։ Նայեք Բարակ Օբամայի, Մարկ Ցուկերբերգի կամ Սթիվ Ջոբսի զգեստապահարանը։ Միօրինակ է, այնպես չէ՞։ Իմաստը նրանում է, որ ժամանակ և էներգիա չծախսել ոչ նշանակալից որոշումների վրա, որոնք ընդհանուր առմամբ, ոչ մի կերպ չեն ազդի ձեր կյանքի վրա։ Ամեն երեկո առավոտվա համար պլան կազմեք։ Սկզբում ներառեք դրա մեջ կարևոր խնդիրները։ Թարմացրեք ցուցակը ըստ անհրաժեշտության։

2. Պերֆեկցիոնիզմ

Իդեալական արդյունքի հասնելու ձգտումը՝ լավ է, սակայն չափի մեջ: Կան դեպքեր, երբ պետք է ձգտել ամեն ինչ գերազանց անել: Դա չափազանց շատ ժամանակ և ջանք է խլում: Ավելի լավ է սովորել կանգ առնել այն պահին, երբ հասկանում ես, որ աշխատանքը լավ է կատարված և ավելի լավ անել՝ ուղղակի իմաստ չունի: Մի ծախսեք ձեր էներգիան ավելորդ աշխատանքի վրա, բավական է, որ դուք այն լավ եք արել:

3. Չցանկանալ գրառումներ կատարել

Որքան շատ ինֆորմացիա եք պահում գլխում՝ այնքան շատ էներգիա եք ծախսում: Գնումների ցուցակ, հեռախոսահամարներ, մարդկանց կոնտակտներ՝ այս ամենը ձեր ուղեղը փորձում է հիշել և դրա վրա ծախսում է հսկայական էներգիա: Գրառումներ կատարելը շատ օգտակար է և պրակտիկ: Դուք այդպես հաստատ ոչինչ չեք մոռանա:

4. Վատ սնվել

Պարզվում է՝ սննունդը մեծ ազդեցություն ունի արդյունավետության վրա: Մեծ գլիկեմիկ ինդեքսով սնունդը՝ օրինակ հացը, սպիտակ բրինձը և ռաֆինացված շաքարով ամեն ինչ, ձեզ էներգիայի մեծ լիցք կհաղորդի: Բայց դրանից հետո կտրուկ անկում և հոգնածություն կհետևի:

Առավել ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքները՝ մրգերը բանջարեղենները, մեծ քանակով սպիտակուց պարունակող սնունդը, էներգիան ավելի սահուն կերպով են բարձրացնում և թույլ են տալիս այն ավելի երկար պահպանել:

Կերեք ընկույզ, ձուկ, թարմ պտուղներ: Եվ մի կենտրոնացեք կոֆեինի վրա: Այն օգնում է, սակայն ոչ երկար:

5. Ջրի պակասություն

Օրգանիզմում հիդրատացիայի նույնիսկ ոչ մեծ անկումը մեծ ազդեցություն ունի ինքնազգացողության և արդյունավետության վրա: Որքա՞ն ջուր է պետք խմել: Դա բավական վիճելի հարց է, բայց եթե դուք խմեք օրական 6-8 բաժակ ջուր, ապա ձեզ զգալիորեն ավելի լավ կզգաք: Սուրճից, գազավորված ըմպելիքներից անցումը՝ ցավոտ կլինի, բայց չափազանց օգտակար օրգանիզմի համար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
5 վատ սովորություն, որոնք խլում են մեր հոգեկան էներգիան
Նրանց համար, ովքեր անցնում են մի բանի միջով, որի մասին նույնիսկ մտածելն էր սարսափելի