fbpx

Ջեք Քերուակի չափազանց ազնիվ մեջբերումները: Տխուր հանճար՝ ով չգիտեր թե ինչպես շարունակել ապրել

Ներկայացնում ենք ամերիկացի նշանավոր գրող Ջեք Քերուակի չափազանց ազնիվ և խորաթափանց մեջբերումներից մի քանիսը:

[infobox title=’Ջեք Քերուակ’]Ջեք Քերուակ, ամերիկացի գրող, Բիթ սերնդի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Ուիլյամ Բերոուզի և Ալեն Գինսբերգի հետ միասին նա հանդիսանում է Բիթ շրջանի ամենաականավոր գրողներից մեկը։ Նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է «Ճանապարհին» վեպը, որը առաջին անգամ տպագրվել է 1957 թվականի սեպտեմբերի 5-ին։[/infobox]

Կյանքը՝ կյանք է և նրանում ամեն ինչի համար էլ տեղ կա:

Որոշները՝ տականք են, որոշները՝ ոչ: Ահա և ամբողջ դասավորվածությունը:

Ավելի լավ է քնել անհարմար անկողնում ազատ, քան հարմար անկողնում՝ անազատ:

Փորձարկեք բարությունն ամբողջ օրը ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ և կհասկանաք, որ դուք արդեն երկնքում եք:

– Դուք տղաներ ինչ-որ տե՞ղ եք գնում, թե՞ ուղակի գնում եք:

Մենք չհասկացանք հարցը, իսկ դա, գրողը տանի, չափազանց լավ հարց էր:

Միշտ կա ինչ-որ բան ավելի, միշտ կարելի է դեպի առաջ փոքրիկ քայլ անել՝ սահմաններ չկան:

Ինձ դուր եկավ այդ մարդը: Նա ուղղակի ճկվում էր հիշողություններից:

Ճանապարհը՝ այն է, ինչ բժիշկն է նշանակել:

Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, հենց այդպես էլ անձրևը կապում է աշխարհում ամեն ինչ միմյանց, հերթականությամբ դիպչելով յուրաքանչյուրին:

Օ՜, Աստված իմ, մարդամոտությունը՝ ընդամենը լայն ժպիտն է, իսկ լայն ժպիտը՝ ընդամենը ատամներ:

Ոչինչ հնարավոր չէ մի անգամից և մինչև վերջ հասկանալ… Դա ոչ մեկին տրված չէ:

Որտեղ էլ որ ապրեմ, իմ ճամպրուկը միշտ երևում է մահճակալիս տակից, ես պատրաստ եմ փախչելուն, կամ նրան, որ ինձ դուրս կշպրտեն:

Մեզ մոտ կստացվի, չէ՞ որ մեզ մոտ դա արդեն եղել է:

Մարդը կյանքում գոնե մեկ անգամ պետք է հայտնվի աշխարհի ծայրում, որպեսզի ֆիզիկապես զգա միայնությունը, թեկուզ տաղտկությունից շնչակտուր լինի: Զգա, թե ինչպես է՝ կախված լինել միայն ինքդ քեզանից և վերջիվերջո բացահայտել սեփական էությունը, ձեռք բերել նախկինում անհայտ ուժ:

Երբ կհասնես բարձրունքին՝ շարունակիր բարձրանալ:

Մեր ճամպրուկները դիմացան և կարերից քանդվեցին կես ճանապարհին: Իսկ մենք նույնիսկ չենք անցել այդ դժվար ճանապարհի կեսը: Իսկ առջևում դեռ մի ամբողջ կյանք է:

Ես սիրում եմ խելագարներին, ովքեր կատաղությամբ ուզում են ապրել, կատաղությամբ ուզում են խոսել, կատաղությամբ ուզում են փրկվել, ովքեր ուզում են ունենալ ամեն ինչ միանգամից, ովքեր երբեք կանգ չեն առնում և հիմարություներ չեն խոսում, այլ միշտ այրվում, այրվում և այրվում են:

Երբեմն մեզ թվում է, որ այս աշխարհում ապրելն անհնար է: Բայց այլ տեղ չկա:

– Լավություն արա, մեկ բաժակ խմիր

Ես լավություն արեցի և խմեցի երկուսը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Ջեք Քերուակի չափազանց ազնիվ մեջբերումները: Տխուր հանճար՝ ով չգիտեր թե ինչպես շարունակել ապրել
Ես իմ պարտքը կատարեցի