fbpx

ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը

Ներկայացնում ենք շաբաթվա հորոսկոպ ։

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը։

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին շատ գործեր կունենա, որոնք կխլեն նրա ժամանակը։ Ձեզ կմնա միայն համբերատար սպասել, թե երբ նա ազատ ժամանակ կունենա ձեզ համար։

ՑԼԵՐ

Ձեզ կթվա, թե ձեր վերադասը դեմ չէ ձեզ հետ սիրային հարաբերություններ սկսելուն կամ պարզապես մտերմանալուն։ Մտածեք ոչ միայն այն մասին, թե որքան գեղեցիկ է նա, այլև անձնական և գործնական կյանքը համատեղելու հնարավորության։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեզ համար շատ կարևոր կլինի կռահել, թե հատկապես ինչ է ձեզանից ակնկալում ձեր սիրելին և տալ նրան հենց այն, ինչի մասին նա երազում է։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Չարժե չափից դուրս հավատալ սեփական ուժերին, աշխատեք հույսը դնել նաև ձեր սիրելիի բարոյական աջակցության վրա, հակառակ դեպքում՝ դժվար թե ինչ-որ բան ստացվի ձեր հանդիպումից։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք շատ կցանկանաք ձեր սիրելիի համար լինել բնական, անկրկնելի և միակն աշխարհում։ Դա այդքան էլ հեշտ չի լինի, բայց ձեր ուժերում է։

ԿՈՒՅՍԵՐ

Ժամանակ անցկացրեք սիրելիի հետ։ Շատ կարեոր է, որպեսզի դուք նայեք միևնույն ուղղությամբ և դրական էմոցիաներ ապրեք միևնույն ժամանակ։

Տես նաև՝ Ինչ է պատմում չինական ՀՈՐՈՍԿՈՊԸ ձեր մասին

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք կխանդեք ձեր սիրելիին նրա անցյալի համար, ինչն, իհարկե սխալ է։ Եթե այդ անցյալը նրա համար կարևոր լիներ, ապա նա կմնար այնտեղ։ Չարժե թերթել արդեն փակված էջերը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք պետք է իսկական պաշտպան դառնաք ձեր սիրելիի համար։ Գործի դրեք ձեր բոլոր տաղանդները և գիտելիքները։ Դրանք շատ պետք կլինեն ձեզ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք պետք է իսկական պաշտպան դառնաք ձեր սիրելիի համար։ Գործի դրեք ձեր բոլոր տաղանդները և գիտելիքները։ Դրանք շատ պետք կլինեն ձեզ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Դուք կհասկանաք, որ չեք կարող ձեր սիրելիին ասել ամբողջ իրականությունը, քանի որ, ըստ ձեզ, նրա համար ցավոտ կլինի լսել ինչ-որ բաներ, իսկ ինչ-որ բան էլ դուք կհամարեք, որ պետք չէ, որ նա իմանա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Դուք կունենաք ամենասովորական շաբաթը, և ոչ մի արտասովոր կամ հիշարժան բան ձեզ հետ չի պատահի, իհարկե, եթե դուք ղեկը չվերցնեք ձեր ձեռքն ու ձեր և ձեր սիրելլի առօրյան չլցնեք վառ գույներով։

ՁԿՆԵՐ

Դուք պետք է համբերատարության հրաշքներ ցուցաբերեք։ Դա ձեզ շատ պետք կգա սիրելիի հետ շփման ընթացքում, քանի որ այսօր այն ոչ մի կերպ չի կարելի թեթև համարել։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը
Սիրո բանաձև. արտահայտություններ, որոնք պետք է ամեն օր ասեք ձեր տղամարդուն