Միֆ: 2015 թվականի հունվարի 4-ին մոլորակների շքերթը կթուլացնի գրավիտացիան

Նորություններն այն մասին, որ դուք կկշռեք ավելի քիչ և կկարողանաք մի քանի վայրկյան մնալ օդում ի շնորհիվ 2015թ. հունվարի 4-ին սպասվելիք մոլորակների շքերթի հետևանքով Երկիր մոլորակի ձգողականության ուժի թուլացման, վերջերս տարածվեց սոցիալական ցանցերով: Եվ նույնիսկ իրենց լուրջ լրատվական համարող հայկական որոշ լրատվական կայքեր շտապեցին «լուրջ դեմքի արտահայտությամբ» հրապարակել այս «շենշող» նորությունը:

Ըստ այդ նորության, բրիտանացի աստղագետ Պաստրիկ Մուրը (Patrick Moore) հայտարարել է, որ 2015 թ. հունվարի 4-ին, 9:47 ըստ խաղաղօվկիանոսյան ժամանակի (Երևանի ժամանակով 20:45), Պլուտոնը կանցնի անմիջապես Յուպիտերի հետևից: Դրա արդյունքում այս մոլորակների համատեղ գրավիտացիոն ուժերը կազդեն Երկիր մոլորակի ձգողության ուժի վրա՝ և մի քանի րոպեյով այն կթուլացնեն: Սրա հետևանքով էլ մենք կկարողանաք ցատկելուց հետո մի քանի վայրկյան կախված մնալ օդում:

Ինչու է այս ամենը սուտ

Առաջին հերթին՝ նորությունը, 1976թ. ապրիլ մեկյան կատակի մի փոքր ձևափոխված տարբերակն է, երկրորդ՝ սեռ Պատրիկ Մուրը մահացել է դեռևս 2012թ., և վերջապես երրորդ՝ 2015 թվականի հունվարի 4-ին ոչ մի մոլորակաների շքերթ էլ տեղի չի ունենալու:

Իհարկե կարելի է նաև բերել այս «նորության» գիտական հերքումը, սակայն կարծում ենք, որ վերոնշյալը բավարար է միֆի մերկացման համար:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Միֆ: 2015 թվականի հունվարի 4-ին մոլորակների շքերթը կթուլացնի գրավիտացիան