Բավական պարզ, բայց արդյունավետ…
Հաճախ հոգեբանները բախվում են այսպիսի իրավիճակի հետ՝ հաճախորդը կա, դիսկոմֆորտն ու պրոբլեմները հաճախորդի մոտ առկա են, բայց դրանց պատճառը հաճախորդը չգիտի: Դրա համար գոյություն ունի տեխնիկա, որը օգտակար է և թերապևտի (հարցը պարզելու համար) և հաճախորդի (ուղղակի այն պատճառով, որ պրոբլեմներ հայտնվում են բոլորի մոտ և պարբերաբար) համար:
Եվ այսպես, որպեսզի հասկանալ պրոբլեմի էությունը՝ ճապոնացիները դարերով կիրառել են «5 ինչուի» տեխնիկան: Դրա իրագործման համար վերցվում է սկզբնական վիճակը: Օրինակ.
Ես անընդհատ ուշանում եմ: Ինչո՞ւ:
Որովհետև միշտ ժամանակս չի հերիքում: Ինչո՞ւ:
Որովհետև երկար եմ պատրաստվում: Ինչո՞ւ:
Որովհետև ուզում եմ լավ տեսք ունենալ: Ինչո՞ւ:
Որովհետև ուզում եմ տպավորություն թողնել շրջապատի վրա: Ինչո՞ւ:
Որովհետև ուզում եմ ամուսնանալ
Կամ.
Ես հաճախ եմ վիճում կնոջս հետ: ինչո՞ւ:
Որովհետև ուզում եմ, որպեսզի նա ինձ հարգի: Ինչո՞ւ:
Որովհետև հաճախ է պատճառ, անպատճառ բծախնդրություն է ցուցաբերում իմ հանդեպ: Ինչո՞ւ:
Այստեղ պետք է իմանալ, որ տեխնիկայի հարցերին պատասխանելիս, չի կարելի ուշադրությունը շեղել ևս ինչ-որ մեկի վրա: Խոսքը գնում էսեփական դերի և իրավիճակի զարգացման մասին:
Որովհետև ես քիչ եմ ուշադրություն դարձնում տան մաքրությանը: Ինչո՞ւ:
Որովհետև ես համարում եմ, որ դա տղամարդու գործ չէ: Ինչո՞ւ:
Ի դեպ «Ինձ այդպես են դաստիարակել» տարբերակը այստեղ չի անցնում՝ դա նույնպես ուշադրությունը շեղում է ձեր անձից:
Որովհետև տղամարդու ուժը կայանում է նրա փող աշխատելու մեջ…
Նույն կերպ այդ ամենին կարելի է հասնել հոգեբանի հետ զրույցի օգնությամբ: Բայց դա ավելի շատ ուժ և ժամանակ է պահանջում և մեծացնում է ձեր ուշադրության շեղումների ռիսկը: Եվ այդ պատճառով այս տեխնիկան կարելի է համարել ժամանակ խնայող: