fbpx

Տղամարդ և կին: Ինչո՞ւ ենք նույն բանին տարբեր կերպ նայում

Երևի կյանքում գոնե մեկ անգամ ձեզ հարց եք տվել, թե ինչո՞վ են տղամարդն ու կինը տարբերվում իրարից, բացի ակնհայտ տարբերություններից: Իսկ տարբերվում են նրանք շատ բաներով՝ տարբեր ռեակցիաներ, էմոցիաներ, զգացմունքներ, մտքեր և այլն… Անհատական տարբերությունները, երևի, ավելի կարևոր են, քան գենդերային տարբերությունը, այդ պատճառով ճիշտ չէ միանշանակ պնդել, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի խելացի են, բայց հակառակը պնդել՝ նույնպես ճիշտ չէ: Ամեն ինչ կախված է դաստիարակությունից, գեներից, կրթության աստիճանից, ինքնազարգացումից:

Էվոլյուցիոն գործընթացում տղամարդուն և կնոջը տարբեր դերեր են տրվել:

Տղամարդիկ, ովքեր ստիպված էին որսորդություն անել, շատ էին հեռանում իրենց քարանձավներից, այդ պատճառով նրանք պետք է լավ կողմնորոշվեին տարածության մեջ, իսկ կանանց անհրաժեշտ չէր հեռուն գնալ: Ուժեղ սեռի ներկայացուցչի գլխում կազմվում է տարածքի քարտեզը, իսկ կինը ճանապարհը հիշում է այլ կերպ՝ հիշելով, թե ի՞նչ տներ և խանութներ պետք է անցնել:

Կանայք ավելի սուր են զգում ցավը, քան տղամարդիկ: Չէ՞ որ նրանք որսորդ չեն եղել, այ պահպանել են տան օջախը, մտովի պատրաստվելով գիշատչի հարձակմանը: Տղամարդիկ ցավի զգացողությունը հեշտ էին տանում, բայց նրանց բախտը բերել է նաև հորմոնների առումով, իսկ տեստաստերոնի բարձր մակարդակը ունակ է նվազեցնել զգայունությունը: Համարվում է, որ տղամարդիկ ունակ չեն վառ էմոցիաների: Սակայն դա այդպես չէ: Նրանց արձագանքը հիասթափությանը, վիրավորանքին, բարկությանը և այլ նեգատիվ զգացմունքների հաճախ բավական ուժեղ է լինում: «Մաչո»-ի ստերեոտիպին համապատասխանելու համար, տղաները սովորել են թաքցնել զգացմունքները կամ ճնշել դրանք:

Տղամարդկանց մոտ ավելի լավ է զարգացած տրամաբանությունը, այդ իսկ պատճառով նրանք ունակ են ճիշտ և ծանրակշիռ որոշումներ ընդունել: Այն, ինչ կոչվել է «կանացի տրամաբանություն»՝ իրենից ներկայացնում է տրամաբանության և ինտուիցիայի հրաշալի համադրում: Եթե այդ ունակությունը տրված է կնոջը, ապա նա ունակ է շատ արագ հասկանալ երևույթների և իրերի բուն էությունը: Շփումներից մենք ուրախություն ենք ստանում, բայց ավելի մեծ ուրախություն ստանում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Կինը միշտ մանրամասն կնկարագրի, թե ինչպիսի եղանակ էր, ինչ զգեստով էր նա, երբ ծանոթացավ իր ամուսնու հետ… իսկ տղամարդը դժվար հիշի առաջին հանդիպման մանրամասները: Հիշողության համար պատասխանատու գլխուղեղի հատվածը ավելի լավ զարգացած է կանանց մոտ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Տղամարդ և կին: Ինչո՞ւ ենք նույն բանին տարբեր կերպ նայում
Շագանակագույն աչքեր ունեցող բոլոր մարդիկ ունեն 4 յուրահատուկ ուժ: Սովորեք այն գնահատել