fbpx

«Ես չեմ կարոտում անցյալը, ինչպիսին էլ, որ այն լինի». մի քանի մտքեր, որոնք մտորելու տեղիք կտան

Մի քանի մտքեր անցյալի, ներկայի և ապագայի մասին, ո՞րը բաց թողնել, իսկ որը պահել, իսկ միգուցե երեքն էլ պետք է պահե՞լ։ Այս և այլ թեմաներով մտքեր, որոնք մտորելու առիթ կտան ձեզ։

Միակ ճշմարիտը ներկան է, ինչպիսին էլ, որ այն լինի: Կեղծ է ապրել մտածելով ապագայի մասին, որը չես տեսնում, և անցյալի, որը հետ չի գա…

Ինչո՞ւ է այսքան դժվար ունեցածը գնահատել:

Մարդիկ տրված ցավի միջով պետք է անցնեն, որպեսզի հասկանան կամ սովորեն ճշմարիտը, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի. չեն հանգստանա և չեն ընկալի ճշմարիտը:

Բաժանումի առաջին օրերին վիրավորանքն է խոսում: Նրա ազդեցության տակ մարդիկ հաճախ փորձում են ցույց տալ, որ ժպտում են, որ գիտեն մոռանալ ու, անգամ արհամարհել, բայց հենց այդ զգացումը թուլանում է, գալիս է անսահման կարոտն ու սիրո պահանջը, ինչը բնական է:

Կյանքում ամեն ինչ բնական է… Բնական է սիրո համար լացելը ու բնական է մոռանալուց հետո գիտակցելը, որ զուր ես լացել…

Կյանքում հավերժական զգացումներ չկան: Ինքներս մեզ կխափենք, եթե փորձենք ապացուցել հակառակը: Ամեն ինչն էլ անցողիկ է, ուզենք, թե չուզենք…

Ես չեմ կարոտում անցյալը, ինչպիսին էլ, որ այն լինի…

Բաժանումից հետո կարոտելը բնական երևույթ է: Անբնական կլիներ, եթե չկարոտեինք: Մարդ ինչքան էլ վիրավորված լինի, միևնույն է չի կարողանա զգացածը ջնջել, ու գեթ այն պատճառով, որ սիրո առարկան շատ բան է տվել նրան հիշելու…

Բնավորությունը հաճախ դառնում է այն գործոնը, որը խանգարում է բնական ապրել…

Երբեմն ինչ-որ բան ապացուցելու համար ինքներս մեզ շեղում ենք ճիշտ ուղուց, ինչի համար անմխիթար տանջվում ենք` փորձելով այլ պատճառներ փնտրել….

Հրապարակման ներկայացրեց՝ Արփինե Թովմասյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.

Հրապարակիր քո նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
«Ես չեմ կարոտում անցյալը, ինչպիսին էլ, որ այն լինի». մի քանի մտքեր, որոնք մտորելու տեղիք կտան
Պատմություն ժամանակակից քնած դշխուհու մասին (չափազանց հումորային մուլտֆիլմ)