fbpx

Հետաքրքիր փաստերի հերթական չափաբաժինը

Ներկայացնում ենք Ձեզ հետաքրքրաշարժ փաստերի հերթական չափաբաժինը։ Հարստացրեք Ձեր գիտելիքների գանձարանը.

Մարդն օգտագործում է 17 մկան, երբ ժպտում է և 43-ը, երբ տխրում է:

Փռշտալու ժամանակ մարմնի բոլոր ֆունկցիանները դադարում են գործել, նույնիսկ սիրտը:

Անհնար է փռշտալ բաց աչքերով:

Ամբողջ օրգանիզմի կալցիումի 97%-ը գտնվում է ատամներում:

Լեզուն ամենաամուր մկանային համակարգն է մարդու մարմնում:

Մարդն առավոտյան 8մմ բարձր է, քան երեկոյան, քանի որ ողնաշարը ծանրության տակ սեղմվում է, իսկ քնելիս ուղղվում:

Կանանց սիրտը ավել արագ է բաբախում, քան տղամարդկանցը:

Մարդու քիթը և ականջները աճում են ողջ կյանքի ընթացքում:

Մարդու ոսկորները պողպատից 5 անգամ ավելի ամուր են:

Եթե ծամեք անանուխ և փակեք ձեր քիթը, ապա դուք չեք զգա անանուխի համը:

Իր կյանքի ընթացքում մարդը սպառում է 35 տոննա սնունդ:

Երեխաները ավելի արագ են աճում գարնանը:

Ծննդյան օրվանից մարդու ուղեղում արդեն կան 14 մլրդ  բջիջներ, և դրա թիվը  չի ավելանում մինչև մահը: 25 տարեկանից հետո ամեն օր այն կրճատվում է 100 հազարով: 40-ից հետո արագանում է ուղեղի դեգրադացիան, իսկ 50-ում նեյրոնները (նյարդային բջիջները) սկսում են նեղանալ և ուղեղի ծավալը նվազում է:

Կապույտ աչքերով մարդիկ ցավի նկատմամբ ավելի զգայուն են, քան մյուսները:

Մարդու բերանի խոռոչում կա 40000 մանրէ:

Եթե դուք կարդացելեք 300 էջանոց գիրք, ապա ձեր աչքերը հաղթահարել են 1կմ հեռավորություն:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջեմմա Սիմոնյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքիր փաստերի հերթական չափաբաժինը
Ինչպես հաղթահարել վախը