Կարճ, կոնկրետ և հանգամանալից…
1. Հավանո՞ւմ ես` ասա:
2. Չե՞ս հավանում` ասա:
3. Ինչ-որ մեկին կարոտե՞լ ես` կանչիր:
4. Հասկանալի չէ՞, հարցրու:
5. Ուզո՞ւմ ես հանդիպել` հրավիրիր:
6. Ինչ-որ բան ես ուզո՞ւմ` խնդրիր:
7. Երբեք մի վիճիր:
8. Ուզո՞ւմ ես հասկանալի լինել` բացատրիր:
9. Եթե մեղավոր ես` միանգամից ասա դրա մասին և մի փնտրիր արդարացում քեզ համար:
10. Միշտ հիշիր, որ ամեն մարդ իր ճիշտն ունի և այն հաճախ չի համընկնում քոնի հետ:
11. Մի շփվիր վատ մարդկանց հետ:
12. Կյանքում գլխավորը սերն է, իսկ մնացածը` ունայնություն:
13. Մարդու պրոբլեմները գտնվում են միայն իր գլխում:
14. Շրջապատող աշխարհը ոչ չար է, ոչ էլ բարի. նրա համար միևնույնն է, դու կաս, թե` ոչ:
15. Աշխատիր հաճույք ստանալ յուրաքանչյուր իրադարձությունից:
16. Միշտ հիշիր, որ այսպիսի այլ կյանք դու չես ունենալու:
17. Մի եղիր անտանելի:
18. Հիշիր, որ դու ոչ մեկին ոչինչ պարտք չես:
19. Հիշիր, որ քեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ:
20. Մի ափսոսա ոչ ժամանակ, ոչ էլ գումար` աշխարհը ճանաչելու հաճույքի համար:
21. Կյանքում հույսդ դիր միայն քեզ վրա:
22. Հավատա քո զգացողությանը:
23. Կանանց, ինչպես նաև երեխաների հետ եղիր համբերատար և մի քիչ ներողամիտ:
24. Եթե դու վատ տրամադրություն ունես, մտածիր, որ երբ մահանաս, ապա դա էլ չես ունենա:
25. Ապրիր այսօր, որովհետև երեկն արդեն չկա, իսկ վաղը կարող է չլինել:
26. Իմացիր, որ այսօր ամենալավ օրն է: