fbpx

Բոլոր հանդիպումները պլանավորված են Աստծո կողմից։ Այնտեղ չկա և ոչ մի պատահականություն

Պատահականություններ գոյություն չունեն…

Տիեզերքը մարդկանց միմյանց հանդիպացնելու բազմաթիվ զարմանալի մեթոդներ ունի։ Հարմար բնակարանի, աշխատանքի կամ կյանքի ուղեկցի փնտրտուքներում շատերը կտրում են մեծ հեռավորություններ։ Եվ նույն ժամանակ, համաշխարհային բեմի մեծ կուլիսների ետևում աշխատում է մի կազմակերպություն, որը ստեղծում է մեզ համար կատարյալ կապեր։ Դա Պատահականությունների Ղեկավարման Տիեզերական Կենտրոնն է։

Պատահական իրադարձություններ չեն լինում։ Պատահականությունները՝ հրաշալի իրադարձություններ են, որի արարիչը, Աստված, չի ցանկանում իր մասին բարձրաձայնել։ Աստծո պլաններում պատահականությունները ոչ մի դեր չեն խաղում։ Այն, ինչ հայտնվում է քո կյանքում՝ քո մտադրությունների և նպատակների արդյունքն է։

Երբ դու ձգտում ես իրականացնել սրտիդ ցանկությունը, իմացի՛ր, որ Տիեզերքին հայտնի են քո բոլոր մտադրությունները։ Նա է կազմակերպում կյանքիդ իրադարձությունները։ Աստված ունի քո հասցեն, և քո յուրաքանչյուր վճռական մտադրություն գրանցվում է Մեծ տեղեկատուի մեջ։ Արա ամեն նինչ ինքնուրույն, ինչ քո ուժերի սահմաններում է, առանց լարվելու և խառնվելու, իսկ դետալները թող Տիեզերական Կենտրոնին։ Երբ մարդն ամեն ինչ անում է իր մտադրությունների իրականացման համար, իսկ հետո հույսը դնում է գիտակից, անտեսանելի ուժերի վրա՝ կատարվում են մեծագույն իրադարձություններ։ Աղոթիր, պլանավորիր, տրամադրվիր և արա ամեն ինչ, ինչ քո ուժերի սահմաններում է… իսկ հետո թող որ ամեն ինչ գնա իր հունով՝ քո թողնելու ունակությունը նույնքան կարևոր է, որքան և աղոթքները։

Յուրաքանչյուրը, ում կհանդիպես ճանապարհիդ՝ քո կողմից գրված սցենարի գործող կերպարներից մեկն է։ Քո հոգսը մեկն է՝ անընդհատ կատարելագործել սցենարը, որպեսզի ֆիլմը լավագույնը լինի։ Քո ֆիլմի ռեժիսորական աշխատանքի պատասխանատվությունը ընկած է քո ուսերին։

Աղբյուրը՝ cluber.com.ua


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 26 assessment, среднее 4.19 из 5 )
MediaMag
Բոլոր հանդիպումները պլանավորված են Աստծո կողմից։ Այնտեղ չկա և ոչ մի պատահականություն
Մարտի 3-ը Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է