fbpx

Գտեք Ձեր ծիածանը և բաց մի թողեք այն

Կյանքը լի է ցավերով և տխրությամբ: Բայց գտեք ձեր ծիածանը և բաց մի թողեք այն…

Խնդրում եմ, վայելեք կյանքը: Բռնեք այն երկու ձեռքով, սեղմեք այն, թափահարեք և գնահատեք յուրաքանչյուր վայրկյանը:

Սիրեք ձեր երեխաներին: Դուք բառացիորեն գաղափար անգամ չունեք, թե ինչ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ է դա՝ վազել նրանց ետևից, որպեսզի նրանք լվանան ատամները:

Գրկեք ձեր սիրելիներին և, եթե նրանք չեն կարող ի պատասխան գրկել ձեզ, գտեք նրան, ով կարող է: Յուրաքանչյուրն արժան է սիրո և պատասխան զգացմունքի: Դրանից պակասին մի համաձայնվեք:

Գտեք աշխատանք, որը ուրախություն կբերի, մի դարձեք աշխատանքի ստրուկը: «Ես կուզեի ավելի շատ աշխատել», – դա այն չէ, ինչ կգրեն ձեր շիրմաքարին:

Պարեք, ծիծաղեք և կերեք ձեր ընկերների հետ: Իսկական, ազնիվ և ուժեղ ընկերություն՝ բացարձակ երջանկություն է և այն, որ մենք կարող ենք ընտրել ինքներս: Ընկերներին ընտրեք ուշադիր և մանրակրկիտ, բառացիորեն այնպես, ինչպես գանձն է պետք փնտրել:

Շրջապատեք ձեզ գեղեցիկ իրերով: Կյանքը լի է ցավերով և տխրությամբ: Բայց գտեք ձեր ծիածանը և բաց մի թողեք այն: Գեղեցկությունն ամենուրեք է: Ուղղակի երբեմն պետք է մի փոքր ավելի ուշադիր լինել՝ այն նկատելու համար:

Շարլոտա Կիտլի «Նամակ ետ մնացածներին»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գտեք Ձեր ծիածանը և բաց մի թողեք այն
Թավշյա մաշկ – ֆոտոշոփի վիդեո դաս