fbpx

Ինչո՞ւ է մի երկրում երթևեկությունը ձախ, իսկ մյուսում աջ

Աջակողմյան և ձախակողմյան երթևեկության կաննոները բավական հոգս են առաջացնում թե՛ ավտոարտադրողների,  թե՛ վարորդների համար, որոնք գալով արտասահման ստիպված են «վերադասավորվել» և երթևեկել այլ ուղղությամբ: Թե ինչո՞ւմն է այդպիսի երկակիության պատճառը՝ կփորձենք բացատրել այս հոդվածում:

69b5342309d2166974ab372634825762

Այսօր աջակողմյան երթևեկությունը նորմա է 75% երկրների համար:

16ad47f8f8beef84532a982a4f4a7584

Այդուհանդերձ, երկար ժամանակ ձախակողմյան երթևեկությունը գերակշռում էր: Եվ այդ ամենի մեղավորը… ձիերն էին:

e902ad99d9db96e74aa4a53b707c670d

Փորձագետները պնդում են, որ երբ ճանապարհներին գերակշռում էր ձիատրանսպորտը, մարդիկ երթևեկում էին ձախ կողմով:

Բանը նրանում է, որ աջլիկների համար ավելի հեշտ է ձին հեծնել ձախ կողմից: Բացի դրանից մարտիկների մեծ մասը թուրը պահում էին աջ ձեռքում, այդ պատճառով գտնվել ճանապարհի ձախ կողմում՝ նրանց համար ավելի հարմար էր:

Հին հույները, եգիպտացիները, հռոմեացիների քշում էին իրենց կառքերը դեպի թշնամին՝ ճանապարհի ձախ կողմով:

f071ab855d371f5c82772ec2dead247f

Երբ մի քանի հարյուրամյակ անց փողոցները լցվեցին սայլերով, ձախակողմյան երթևեկության կաննոները ընդունվեցին օրենսդրական մակարդակով: Աջլիկ կառապանների համար ևս հարմար էր երթևեկել ճանապարհի ձախ կողմով՝ մտրակը բռնելով աջ ձեռքում:

Հստակ հայտնի չէ, թե ինչու որոշ երկրներ անցան աջակողմյան երթևեկության: Ենթադրվում է, որ երբ նորաձև դարձան բազմաձիանոց սայլերը, կառապանին հարմար էր նստել ետևի ձախ ձիու վրա: Բայց այդպիսի ծանր սայլերով դժվար էր մանևրել, այդ պատճառով որոշում կայացվեց շարժվել աջ կողմով:

Առաջին ավտոմեքենաներում ղեկը գտնվում էր աջ կողմում, բայց վարորդները գերադասում էին երթևեկել աջ կողմով: Այդ պատճառով Հենրի Ֆորդը ղեկը տեղափոխեց ձախ կողմ: Այդ ժամանակվանից ի վեր աշխարհում գոյություն ունի օրենք՝ ղեկը ձախից,  մեքենան աջից:

Verkehr in einer schwedischen Stadt kurz vor der Umstellung von Links- auf Rechtsverkehr

Քանի որ ԱՄՆ-ն համարվում էր ավտոարտադրության առաջատարը, երկրների մեծ մասը փոխառեցին այդ կանոնները, իսկ անգլիական գաղութները հավատարիմ մնացին իրենց կայսրության օրենքներին:

Կանադան, Իտալիան, Իսպանիան Սկանդինավները և որոշ աֆրիկական երկրներ միայն 20-րդ դարում միացան աջակողմյան երթևեկությանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ինչո՞ւ է մի երկրում երթևեկությունը ձախ, իսկ մյուսում աջ
Գրում են ընթերցողները. Միքայել Աթասունց – Մնա ինձ հետ