Մարդու մասին շատ բան կարելի է իմանալ՝ նայելով նրա ձեռքերին, աչքերին, շուրթերին, եղունգներին և նույնիսկ հասակին: Պետք է նշել, որ արդյունքները բավական հետաքրքրական են:
Մինչև 140 սմ
Դուք առատաձեռն մարդ եք և միշտ ձգտում եք դառնալ ավելի լավը: Դուք ունեք բարձր նշաձող և բազմաթիվ ամբիցիաներ: Շատերը գտնում են, որ ձեզ հետ դժվար է: Բայց իրականում դա ձեր համար է դժվար ինքներդ ձեզ հետ: Շատ ժամանակ եք հատկացնում աշխատանքին: Ձեր մեջ լիովին բացակայում է էգոիզմը: Հիմնական պատճառը, թե ինչո՞ւ եք դուք այդքան աշխատում՝ թաքնված է նրանում, որ դուք ցանկանում եք այս աշխարը դարձնել ավելի լավը: Եթե դուք սիրում եք, ապա դա անում եք անձնվիրաբար, այնքան ժամանակ, քանի դեռ ձեզ չեն վիրավորել: Սակայն դավաճանությունից հետո, դուք չեք դադարում սիրել: Մարդիկ հաճախ ըստ արժանավույնս չեն գնահատում այն, ինչ դուք նրանց համար անում եք:
140-150 սմ
Սիրում եք երազել: Եվ դա ձեզ մոտ ստացվում է՝ ձեր բոլոր երազանքները բարեհաջող կերպով իրականանում են: Դուք սիրում եք ժամանակ անցկացնել միայնակ՝ ինքներդ ձեզ հետ, մտորելով ձեր հայացքների և պլանների մասին: Դուք ինտրովերտ եք, մեծ և աղմկոտ հավաքույթները ձեզ համար խորթ են: Դուք լավ եք մերվում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր նման են ձեզ: Ոչ մի բանին մակերեսորեն չեք վերաբերվում, ամեն ինչ անում եք մանրակրկտորեն: Երբեք չեք շարժվի ուրիշների ասածներով, ամեն քայլ անելուց մտորում եք դրա բարոյական կողմի մասին:
150-160 սմ
Դուք նման չեք ուրիշներին: Ձեզ մոտ լավ է զարգացած ինտուիցիան: Շրջապատող մարդիկ ձեզ մի փոքր տարօրինակ են համարում: Շատերը ձեզ չեն հասկանում և դա ձեզ շատ է վիրավորում: Դուք անձնական տարածության կարիք ունեք և տանել չեք կարողանում, երբ խախտում են ձեր սահմանները: Ստեղծագործ անձնավորություն եք, և միշտ ձգտում եք զարգացնել ձեր հմտությունները: Շատ էմոցիոնալ մարդ եք: Շատ լավ եք ճանաչում մարդկանց և տեսնում եք նրանց ուժեղ և թույլ կողմերը:
160-170 սմ
Դուք վստահություն եք ներշնչում և մարդիկ հիանում են ձեր սրամտությամբ, շփվելու կարողությամբ և շիտակությամբ: Դուք նրանց ձգում եք: Սիրում եք շփվել և պատմելու բան ունեք մարդկանց: Դուք նա եք, ով իր շուրջն է հավաքում զանգվածներ: Ընդ որում դուք պատասխանատու մարդ եք, ով հաշվի է առնում շրջապատող մարդկանց զգացմունքները: Դուք ճշմարիտի կողմն եք և հավատում եք, որ ձեր շուրջբոլորը ամբողջությամբ ճիշտ մարդիկ են: Ձեզ հետ թեթև է, քանի որ առաջնորդ եք, ով կարող է ամբողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա:
170-180 սմ
Անկախ անձնավորություն, ով վստահ է իր ուժերին և սիրում է գերիշխել: Դուք ապրում եք. «Ավելի լավ է ես ինքս» կարգախոսով: Դուք սովորել եք հույս դնել միմիայն ձեր վրա: Գիտեք ինչ եք ուզում այս կյանքից և ամբողջ ուժով գնում եք դեպի ձեր նպատակները: Չեք վախենում ոչ մի դժվարությունից: Մոտ մարդկանցից սպասում եք անկեղծություն: Չեք վախենում ճշմարտությունը լսելուց և գտնում եք, որ դառը ճշմարտությունը շատ ավելի լավ է քաղցր ստից:
180-190 սմ
Զգայուն և բարի մարդ եք: Մարդկանց հետ ձեզ համար թեթև է: Ձեր նպատակներից մեկն է՝ դարձնել երջանիկ մտերիմներին, որոնք ձեզ մոտ շատ են: Դուք ունեք լուսավոր և մաքուր աուրա: Ձեր ներկայությունը մարդկանց համար հանգիստ է և լավ: Ամեն օր ձգտում եք դառնալ ավելի լավը: Բոլորից շատ ունեք սիրո և ջերմության կարիք: Հակված եք անփոխադարձ սիրուն:
190 սմ և ավել
Կարելի է հույս դնել ձեզ վրա: Կարողանում եք լսել առանց դատապարտելու և շատ ուշադիր եք: Ձեզ անհնար է հունից հանել՝ միշտ պահպանում եք հավասարակշռությունը և շատ սթրեսադիմացկուն եք: Հազվադեպ եք անհանգստանում մանրուքներից: Գերադասում եք լուծել պրոբլեմները և անել ամեն հնարավորը՝ խոչնդոտները հաղթահարելու համար: Կարողանում եք հանգստանալ և աշխատել, հեշտությամբ ենք գտնում աշխատանքի և հանգստի միջև հավասարակշռությունը: