fbpx

Նրան անվանում են ժամանակակից Ալբերտ Էյնշտեյն…

Խոսք վերաբերում է Սաբրինա Պաստերսկիին:  Նա դեռևս 14 տարեկանում նախագծել է մեկ շարժիչանի ինքնաթիռ, հետագայում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աջակցությամբ սկսել է ինքաթիռի կառուցումը, որը արդյունքում պատրաստ էր թռիչքի, և բոլոր նրանք, ովքեր տեսել էին դա՝ ուղղակի շոկի մեջ էին:

Նրան աշխատանք են առաջարկել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Ամազոնը, Օրիջինը և ՆԱՍԱ-ն:

2015թ. Սաբրինան ընդգրկվել է Ֆորբսի 30 տարեկանից ցածր 30 հայտնիների ցանկում:

Նա ուսումնասիրում է ֆիզիկայի որոշ բարդ մասեր, ինչպես Սթիվեն Հոկինգը և Ալբերտ Էյնշտեյնը:

Սաբրինան հեղինակն է «Եռանկյունու տեսության» և այդ տեսությամբ ելույթ է ունեցել Հարվարդի համալսարանում և հենց այնտեղ էլ քննարկել գրավիտացիոն ալիքների հայտնաբերման նոր մեթոդը:

Լայն ճանաչում է վայելել այն բանից հետո, երբ Սթիվեն Հոկինգը իր «Սև անցքի փափուկը մազերը» մենագրության մեջ ընդգծել է 11 տղամարդու և մեկ աղջկա աշխատանքներ: Այդ աղջիկը հենց Սաբրինա Պաստերսկին էր:

Լինելով միակ երեխան ընտանիքում, Պաստերսկին խոսում է ամաչկոտությամբ և իր էլեկտրոնային նամակները ակցենտավորում է սմայլիկներով և բացականչական նշաններով: Նա նշում է, որ ունի մի քանի մոտ ընկեր, բայց երբեք չի ունեցել բոյֆրենդ, չի օգտագործել ալկոհոլ կամ ծխախոտ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նրան անվանում են ժամանակակից Ալբերտ Էյնշտեյն…
Չինացի ֆոկուսնիկը ինչ-որ անհավանական բաներ է կատարում… (տեսանյութ)