fbpx

Թեստ. անձի վերլուծությունը Ռորշախի թանաքահետքերով

Այս թեստը առաջին անգամ հրապարակվել է 1921թ.  հոգեբան Գերման Ռորշախի կողմից: Հետագայում այն կոչվեց «Ռորշախի թանաքահետքեր»:

Քրեագիտության աշխարհում այս թեստը օգնում է մասնագետներին որոշել մարդու դիրքը սոցիումում, նրա փոխհարաբերությունը մարդկանց հետ: Փորձառու հոգեբանը կարող է անմիջապես պարզել անձի վարքագծում տարբեր տեսակի շեղումները՝ ավելորդ ագրեսիվություն, մեկուսացում, խուճապ, բարկություն և այլն:

Ստուգելով կասկածյալների հոգեբանական վիճակը, ոստիկանությունը անց է կացնում Ռորշախի թեստը պոլիգրաֆի հետ մեկտեղ: Սակայն մեզ պոլիգրաֆ պետք չէ: Չէ՞ որ դուք անցնում եք այս թեստը բացառապես ձեզ համար: Եվ այսպես, սկսենք.

Թեստ

Գործողության ալգորիթմը շատ պարզ է՝ նայում եք նկարներին և թղթի վրա գրանցում ձեր ասոցիացիաները: Ինչի՞ են ավելի շատ նման այս նկարները: Հետո հարկավոր է պատասխանել երեք հարցի և դուք կստանաք սեփական անձի վերլուծությունը:

test-rorshaha-ego-ispolzuet-politsiya-v-evrope-i-ssha_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

test-rorshaha-ego-ispolzuet-politsiya-v-evrope-i-ssha_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

test-rorshaha-ego-ispolzuet-politsiya-v-evrope-i-ssha_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

test-rorshaha-ego-ispolzuet-politsiya-v-evrope-i-ssha_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

test-rorshaha-ego-ispolzuet-politsiya-v-evrope-i-ssha_e4da3b7fbbce2345d7772b0674a318d5

test-rorshaha-ego-ispolzuet-politsiya-v-evrope-i-ssha_1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc

test-rorshaha-ego-ispolzuet-politsiya-v-evrope-i-ssha_8f14e45fceea167a5a36dedd4bea2543

test-rorshaha-ego-ispolzuet-politsiya-v-evrope-i-ssha_c9f0f895fb98ab9159f51fd0297e236d

test-rorshaha-ego-ispolzuet-politsiya-v-evrope-i-ssha_45c48cce2e2d7fbdea1afc51c7c6ad26

Արդյունքը

1. Նկարներում տեսնո՞ւմ եք մարդկանց

Եթե դուք չեք տեսնում մարդկանց, ուրեմն դուք մի փոքր մեկուսացած եք և միայնակ: Շրջապատի հետ դժվարությամբ եք լեզու գտնում: Նկարում մարդկանց չեն տեսնում հաճախ ստեղծագործ մարդիկ, ովքեր ամբողջովին կենտրոնացած են սեփական գործունեության վրա:

2. Նկարները կանգո՞ւն են, թե՞ շարժուն

Վերլուծեք ձեր գրանցումները և պատասխանեք հարցին. «ի՞նչ է տեղի ունենում նկարում: Կա՞ արդյոք այնտեղ որևէ շարժում»: Օրինակ, եթե նկարում տեսնում եք աղջիկ և նա այնտեղ ուղղակի կանգնած է՝ նշանակում է ձեր կյանքում կան որոշակի խոչընդոտներ, դուք կանգնած եք ընտրության առաջ կամ էլ ապրում եք առանց նպատակների: Բայց եթե այդ աղջիկը (ակրոբատ, բալետի պարուհի և այլն) պատկերված է շարժման պահին՝ դա խոսում է այն մասին, որ դուք ցանկանում եք աճել և զարգանալ, դուք՝ լիարժեք անձ եք, ով բաց է սոցիումի համար:

3. Նկարում պատկերված առարկաները ունե՞ն «հոգի»

Եթե դուք հիմնականում տեսել եք տարբեր շինություններ, առարկաներ՝ այսինքն անշունչ առարկաներ, նշանակում է դուք շրջապատին ցույց չեք տալիս ձեր իրական դեմքը: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ դուք պարփակված եք ձեր մեջ, չեք սիրում ձեր զգացմունքները բացել ուրիշների առաջ:

Ներքևում դուք կարող եք ծանոթանալ ամենահաճախ հանդիպող ասոցիացիաները, որոնք առաջանում են մարդկանց մոտ նկարները դիտելիս: Բոլոր այս պատասխանները նշանակում են, որ թեստը անցել եք դրական՝ դուք ներդաշնակորեն զարգացած մարդ եք: Իսկ եթե թեստի անցման ժամանակ պատասխանները չեն համընկել թվարկվածներից ոչ մեկի հետ, մեծ է հավանականույթունը, որ կամ դուք մեծ ստեղծագործական պոտենցիալ ունեցող մարդ եք, կամ ունեք պրոբլեմներ հոգեբանական առումով:

  1. Չղջիկ, պարող ֆիգուրաներ, թիթեռ, թռչուններ;
  2. Երկու մարդ, չորսոտնյա կենդանի, ծերունիներ;
  3. Երկու մարդ, հագուստ, սմոքինգ;
  4. Կենդանու մորթի, շրջված վիշապ;
  5. Գիշերային թիթեռ, չղջիկ;
  6. Կենդանու մորթի, աղվես, թավջութակ;
  7. Կանանց և երեխաների գլուխներ, փղեր;
  8. Կանացի կորսետ, չորսոտնյա կենդանի;
  9. Մարդ, ջութակ, ծովախեցգետին կամ ոստրե։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թեստ. անձի վերլուծությունը Ռորշախի թանաքահետքերով
Google-ը ընտրել է 2014թ. տարվա լավագույն Android հավելվածները