Ինչպես հայտնի է, տանը պաղպաղակ պատրաստելը բավական ժամանակատար և աշխատատար պրոցես է։ Բայց մենք գտել ենք մի բաղադրատոմս, որի շնորհիվ բառացիորեն 10-15 րոպեում Դուք կկարողանաք պատրաստել անչափ համեղ վանիլային պաղպաղակ։
Բաղադրիչներ
- 2 ճ.գ. շաքարավազ
- 1 բաժակ 16-29% սերուցք
- ½ թ.գ. վանիլային էքստրակտ
- ½ բաժակ խոշոր աղ
- սառույց
- 0.5 և 4 լ տարողությամբ փակվող փաթեթներ
Վերցրեք խառնիչը և ցածր արագությամբ խառնեք սերուցքը, շաքարավազը և վանիլային էքստրակտը։ Ստացված զանգվածը լցրեք փոքր տարողունակությամբ փաթեթի մեջ և փակեք այն։
Մեծ փաթեթը կիսով չափ լցրեք սառույցով, ավելացրեք աղը և տեղավորեք այնտեղ փոքր փաթեթը։
Այժմ սկսեք թափահարել այն։ Թափահարեք 8 րոպեի ընթացքում, իսկ հետո ստուգեք, սառե՞լ է արդյոք սերուցքը։ Եթե ոչ՝ շարունակեք թափահարել։
Երբ պաղպաղակը կստանա իսկական պաղպաղակի տեսք, տեղափոխեք այն փաթեթից ամանների մեջ և վայելեք նրա անկրկնելի համը։