Խելամիտ սնվելու 4 կանոն

Լավ ինքնազգացողության գաղտնիքներից մեկն առողջ սնվելն է, որը հիմնված է չորս պայմանի վրա։

1. Հանգամանորեն ընտրեք սնունդը

Ձեր սննդի օրաբաժնի հիմքը պետք է լինեն մրգերը, բանջարեղենն ու ամբողջական հացահատիկային կուլտուրաները։ Խուսափեք վերամշակված սննդամթերքներից․ դրանք տարատեսակ վնասակար հավելանյութեր են պարունակում և օրգանիզմին օգտակար նյութեր շատ քիչ են փոխանցում։

Բազմազան սնունդ կերեք։ Օրաբաժնում ավելացրեք տարբեր գույների մրգեր և բանջարեղեն․ դրանք տարբեր հանքանյութեր, վիտամիններ և մանրաթելեր են պարունակում։ Բազմազան պետք է լինեն նաև սպիտակուցի աղբյուրները։ Հավի և տավարի մսից բացի՝ կերեք նաև սունկ, լոբի և գառան միս։

Տեղական մթերքներն օգտագործեք տարվա եղանակին համապատասխան։ Ավելի լավ է մթերքները գնել շուկայից կամ հենց մշակողից։

Հնարավորինս շատ ջուր խմեք․ օրական 8-9 բաժակը նվազագույնն է։ Խոտաբույսերով թեյեր խմեք, իսկ այ գազավորված ըմպելիքներից ավելի լավ է հրաժարվել։ Ալկոհոլից նույնպես պետք է հրաժարվել կամ գոնե նվազագույնի հասցնել քանակը։

2. Վերահսկեք չափաբաժինը

Պարտադիր չէ վերցնել հաշվիչն ու գումարել կալորիաների քանակը։ Ժամանակի ընթացքում ինքներդ կհասկանաք, կկարողանաք աչքաչափով որոշել, թե ինչ քանակությամբ սննդից եք հաճույք ստանում։ Եթե ռեստորանում չափաբաժինը շատ է թվում, պետք չէ ուտել ամբողջը, մանավանդ եթե արդեն քաղցած չեք։

Սպիտակուցները բավական են ձեռքի ափի չափով, կրախմալային ածխաջրերը (բրինձ, մակարոն, կարտոֆիլ)՝ բռունցի չափով, մրգերն ու բանջարեղենը՝ երկու ափի չափով, ճարպերը (ձիթապտղի յուղ, ավոկադո, գետնանուշի յուղ և այլն) երկու բթամատի չափով։

Ի գիտություն՝ մեկ անգամ ուտելը մեկ չափաբաժինն է։ Եթե բանջարեղենով հավ եք ուտում, ապա հավը պետք է լինի ձեռքի ափի կեսի, իսկ բանջարեղենը՝ ափի չափով։

3. Հաճախակի սնվեք

Նախաճաշեք արթնանալուց կես ժամ անց։ Նախաճաշելուց չորս ժամ անց ճաշեք, իսկ երեկոյան անպայման ընթրեք։ Օրվա ընթացքում կարող եք հավելյալ երկու անգամ թեթև սնվել մրգով, չրով կամ թարմ բանջարեղենով։ Վերջին անգամ պետք է ուտել քնելուց չորս ժամ առաջ։ Մի կերեք հեռուստացույց դիտելով կամ համակարգչով աշխատելիս։

4. Ճիշտ համադրեք ուտելիքները

Շատ կարևոր է պահպանել օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռությունը (pH)․ լավ ինքնազգացողության համար հիմնայինը մի փոքր ավել պետք է լինի։ Հիմքերն օրգանիզմում կազմավորվում են մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի, սերմերի, ինչպես նաև խոտաբույսերով թեյերի միջոցով։ Թթվայինը կազմավորվում է լոբեղենի, մսեղենի, կաթնամթերքի, ինչպես նաև ֆասթֆուդի և վերամշակված ուտելիքների միջոցով։

Թթվային մթերքներ ուտելու դեպքում օրգանիզմն ստիպված է լինում ջանք գործադրել թթվահիմնային հավասարակշռությունը վերականգնելու համար։ Դրա համար արյան մեջ հիմնային հանքանյութեր են արձակվում՝ կալցիում, ֆոսֆոր և մագնիում։ Եթե հիմնային սնունդը պակաս է, օրգանիզմն սկսում է այն վերցնել ոսկորներից, ատամներից և ներքին օրգաններից։ Այդ հանգեցնում է իմունիտետի թուլացման, քրոնիկական հոգնածության, ատամների և ոսկորների փխրունության։ Թթվային և հիմնային սննդի ճիշտ հարաբերակցությունը պետք է լինի 20-40% 80-60%-ին։

Բա՞րդ է թվում այս կանոնները պահելը։ Գուցե այդպես է, բայց կշեռքի մյուս նժարին ձեր առողջությունն է, կյանքի որակն ու արդյունավետությունը։ Որոշումը ձերն է։

Загрузка…

 

կարդացեք նաև

Արքայադստերից մինչև կախարդ։ Ինչպե՞ս են փոխվում հարսանիքից հետո Կենդանակերպի նշանի կանայք

Երբեմն ուղղակի քար ես կտրում, թե ինչպես են ամուսնությունից հետո փոխվում կանայք։ Որոշ աղջիկներ հարսանիքից հետո դառնում են իսկական օջախի պահապաններ, իսկ մյուսները բառացիորեն...

ԹԵՍՏ. Ընտրեք կողպեքը, որը կբացի Ձեր անձի գաղտնիքները

Այս անձնային ԹԵՍՏԸ թույլ կտա Ձեզ իմանալ որոշ հետաքրքիր փաստեր Ձեր անձի մասին և դուրս կբերի այն բանալին, որը համապատասխանում է Ձեր ընտրությանը:   Նախ նայեք...

Մարդկությանը մնացել է 49 տարի: Հսկայական երկնաքարը թռչում է դեպի Երկիր

Աշխարհի վերջի ժամկետը հայտնի է՝ 2068 թվական, գրում է ռուսական Life.ru տեղեկատվական պորտալը: Կործանիչ երկնաքարը ուղղությունը վերցրել է դեպի Երկիր և այս անգամ, թվում...

Ընտրեք ծաղիկը և իմացեք, թե որն է Ձեր սիրո լեզուն

Շատ հաճախ մենք սխալվում ենք, կարծելով, որ բոլորը սիրում են միանման: Իրականում կան անվերջ տարբեր տարբերակներ, թե ինչպես կարելի է սիրել, և առաջին հերթին՝...

53 աբսուրդային, բայց դժոխային ճշգրիտ ծաղրանկարներ այն մասին, թե ինչպիսին է դարձել հասարակությունը XXI-րդ դարում

Ցանկանո՞ւմ եք բացարձակ մերկ, չքողարկված ճշմարտություն ժամանակակից հասարակության մասին: Ուրեմն դիտեք ավստրիացի նկարչի այս ծաղրանկարները:   Գերհարդ Հադերերը արդեն տասնյակ տարիներ ստեղծում է երգիծական պատկերազարդումներ, որոնցում...