fbpx

Օրվա ընթացքում, կախված տարիքից, քանի՞ ժամ պետք է քնել

Երկար տարիներ մեզ համոզում էին, որ պետք է քնել 8 ժամ և կլինի ձեզ երջանկություն:

Սակայն վերջերս, հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ այդ «մոգական» 8 ժամին հետևելը մասնակիորեն միֆ է:

Ամենակարևոր բացահայտումներից մեկն այն է, որ երբ խոսում ենք քնի մասին, այստեղ որակը ավելի մեծ նշանակություն ունի, քան քանակը:

Նույնիսկ եթե ամեն գիշեր քնում եք 8-ական ժամ, դուք ձեզ կոտրտված կզգաք, եթե դրանից թեկուզ 2 ժամը անցկացնեք անկողնում պտույտ գալով:

Անկասկած քնի որակը կախված է կոնկետ մարդուց՝ նրա սպորտային սովորություններից, առողջության հետ կապված պրոբլեմներից, ընդհանուր ապրելակերպից:

Ավելին, համաձայն Քնի ազգային համալսարանի հետազոտությունների, քնի քանակը, որը անհրաժեշտ է, որպեսզի մարդը առույգ լինի, կախված է տարիքից:

Եվ այսպես.

  • Նորածիններ (0-3 ամսական) – 14-17 ժամ օրվա ընթացքում
  • Նորածիններ (4-11 ամսական) – 12-15 ժամ
  • Մանուկներ (1-2 տարեկան) – 11-14 ժամ
  • Նախադպրոցականներ (3-5 տարեկան) – 10-13 ժամ
  • Երեխաներ (6 -12 տարեկան) – 9-11 ժամ
  • Դեռահասներ (13 – 17 տարեկան) – 8-10 ժամ
  • Երիտասարդներ (18 – 25 տարեկան)  – 7-9 ժամ
  • Մեծահասակներ (26 – 64 տարեկան) – նույնպես 7-9 ժամ
  • Ծերունիներ (65+) – 7-8 ժամ

Նշաններ այն բանի որ դուք քնում եք ոչ բավարար.

  • Առավոտյան գլխապտույտներ
  • Գլխացավ արթնանալուց հետո
  • Քաշի ավելացում
  • Աշխատավայրում արդյունավետության նվազում
  • Սպորտով զբաղվելու համար ուժերի բացակայություն
  • Դիմանալու համար խմում եք սուրճ կամ թեյ

Խորհուրդներ քնի որակը բարելավելու համար.

  1. Խստորեն հետևեք քնի ռեժիմին (նույնիսկ հանգստյան օրերին):
  2. Ամեն օր սպորտով զբաղվեք:
  3. Ժամը 15:00-ից հետո մի օգտագործեք կոֆեին պարունակող ըմպելիքներ:
  4. Քնելուց առաջ տաք ցնցուղ ընդունեք:
  5. Քնելուց 1 ժամ առաջ անջատեք բոլոր էլեկտրոնային սարքավորումները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Օրվա ընթացքում, կախված տարիքից, քանի՞ ժամ պետք է քնել
«Լռել չգիտեն»: Կենդանակերպի 5 առավել շատախոս նշանները