fbpx

Twitter-ը փոխել է իր լոգոտիպը

Twitter միկրոբլոգային համակարգը փոխել է իր լոգոտիպը: Ընկերության նոր ֆիրմային նշանը կրկին դարձել է բաց կապուտ Լարի անունով թչունը, որը կորցրել է իր գլխի խոպոպիկները, իսկ նրա հայացքը այժմ ուղղված է դեպի վեր: Այս մասին պաշտոնական բլոգում հայտարարել է կրեատիվային տնօրեն Դագ Բաումանը:

«Այսուհետ այս թռչնակը կդառնա Twitter-ի ամեն տեղ ճանաչվող սիմվոլը»,- գրել է նա: Հին սիմվոլներից (t տառ երկնագույն քառակուսու մեջ, ամբողջական twitter բառը և թռչունների երկու պատկերներից՝ մեկը մանրամասն նկարված, մյուսը հայացքը դեպի աջ) որոշվել է հրաժարվել:

Բաումանի խոսքերով, նոր թռչող թռչնակը նկարված է երեք միմյանց վերածածկող շրջանների օգնությամբ, «նման նրան, թե ոնց են ձեր կապերը, հետաքրքրությունները և մտահաղացումները համընկնում և միավորվում ձեր ընկերների կապերի, հետաքրքրությունների և մտահաղացղումների հետ»: Ըստ The Daily Mail-ի նոր լոգոտիպը հնարավոր է ընկերությանը արժեցած լինի 8-20 հազար դոլար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag