Շատ երկրներում թեյախմությունը կազմում է ամենօրյա արարողակարգի մաս` հատկանշելով կարգավիճակ և շքեղություն: Այդուհանդերձ թեյը պարզապես հաճելի ըմպելիք չէ: Չնայած ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե այն ծագումով որտեղից է, ենթադրվում է, որ թեյը մտահղացվել է որպես կազդուրիչ, տոնուսը բարձրացնող միջոց, որն օգտագործվել է հին Չինաստանում, ապա աստիճանաբար տարածվել ամբողջ աշխարհում: Թեյի աշխարհն անշուշտ հրապուրիչ է, այնպես որ դրեք թեյնիկը գազօջախին և եկեք միասին ճանապարհորդենք այս հրաշալի ըմպելիքի պատմության ուղիներով:
Երբ մենք թեյ ենք խմում, ըստ էության, մենք օգտագործում ենք այն, ինչ կոչվում է խոտաբույսերի եփուկ: Թեյը պետք է պարունակի Camellia sinensis բույսի կամ թեյի թփի տերևներ: Ցավոք, խառնուրդները, որոնք կարելի է տեսնել խանութներում, հաճախ համարվում են տարբեր բուսական համակցություններ, որոնք ոչ մի կապ չունեն թեյի թփի հետ:
Հին ժամանակներում մարդիկ արդեն գիտակցում էին, որ տարբեր խոտաբույսերի համադրությունն օժտված է բուժիչ հատկություններով, իսկ բուսական թուրմերի հիմնական նպատակն առողջությունը բարելավելն է: Երիցուկն օրինակ օգնում է անքնության, իսկ կոճապղպեղը հաճախ օգտագործում են ստամոքսի խանգարումների դեպքում:
Եթե եփուկը չի պարունակում թեյի տերևներ, նրանում բացակայում է կոֆեինը՝ ապա այն կարելի է օգտագործել օրվա ցանկացած ժամի:
Ճապոնական մշակույթի կարևոր մաս է թեյախմության արարողությունը, որն իր մեջ ներառում է հիանալի կանաչ փոշի թեյի օգտագործումը, որը հայտնի է որպես «Matcha»: Սակայն սա ավելի շատ նման է հանրային ծիսակարգի: Բանն այն է, որ ի սկզբանե թեյի արարողությունը եղել է արվեստ, որը կիրառվել է ճապոնական հասարակության վերնախավի կողմից` կարգավիճակը պահպանելու համար:
Արարողակարգին սովորաբար մասնակցում են 4-ից 5 մարդ: Ի հավելումն կանաչ թեյի մատուցվել է քաղցրավենիք: Քանի որ ճապոնական մշակույթում թեյի արարողությանը հատուկ ուշադրություն է դարձվում, ուստի որպեսզի այս առումով հասնեն կատարելության, պետք է շատ երկար ժամանակ պատրաստվել:
Մենք համարում ենք, որ թեյը մի բան է, որը կարելի է միայն խմել, եւ շատ երկրներում դա հենց այդպես է: Բիրմայում թեյն օգտագործում են այլ կերպ` մասնավորապես մարինացված: Բիրմացիներն այդպիսի թեյն անվանում են «lephet»: Բիրմայում «lephet»-ը ներկայացվում է բոլոր կարևոր արարողությունների ժամանակ, այն մատուցում են սկուտեղի վրա` ծովախեցգետնի, քունջութի սերմերի, սխտորի, գետնընկույզի, սիսեռի հետ: Չնայած Բիրման միակ երկիրն է, որտեղ թեյն օգտագործվում է որպես ուտելիք, այդուհանդերձ մարդիկ այս երկրում թեյը խմում են նաև հեղուկ ձեւով:
Աղբյուրը՝ galatv.am
Հրապարակման ներկայացրեց՝ Աննա Թումանյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]