fbpx

Եթե ուզում եք լինել երջանիկ մարդ՝ երբեք մի ասեք այս 6 բառերը

Ձեր բոլոր մտքերն ու բառերը ազդում են Ձեր վիճակի վրա: Զարմացա՞ծ եք: Պարզվում է գոյություն ունեն ցածր թրթիռային բառեր, որոնք ընդհանուր առմամբ վատ են ազդում մարդու վրա: Ասելով դրանք, դուք սկսում եք հոգնածություն և ապատիա զգալ: Խուսափելու համար պետք է դուրս շպրտել սեփական բառապաշարից բացասական բառերը: Սկսենք 6-ից, որոնք առավել հաճախ են հնչում մարդկանց շուրթերից: Այլևս երբեք մի արտաբերեք այդ բառերը:


1. «Փորձում եմ»: Ի՞նչ վատ բան կա այս բառի մեջ: Այն  ցույց է տալիս ձեր ջանքերը, այլ ոչ թե արդյունքը: Պետք է ոչ թե փորձել, այլ գործել և հասնել ցանկալիին: Այդ ավելորդ բառը ուղղակի գցում է և արդարացնում ձեզ: Մոռացեք այն:

2. «Կարեկցանք»: Այստեղ ամեն ինչ ծայրահեղ պարզ է: Դուք պետք է նայեք բուն բառին՝ կարեկցանք – կարիքին կից լինել, կարիքը կիսել, ցավը կիսել: Դուք գիտակցաբար ստիպում եք ձեզ ցավել, կարիքի մեջ լինել ուրիշի հետ: Մի՞թե դա դրական կանդրադառնա ձեզ: Արտասանելով այդ բառը, դուք կրկնապատկում եք տառապանքը: Դուք պետք է այն փոխարինեք մեկ այլ բառով:

3. «Զոհ», «Զոհողություն»: Երբեք ձեզ չանվանեք զոհ, եթե չեք ուզում այդպիսին մնալ հավերժ: Զոհաբերել նույպես պետք չէ: Այդ բառը հեշտությամբ կարելի է փոխարինել «նվիրել», «աջակցել» բառերով: Բառապաշարից բացառելով այդպիսի ծայրահեղ բառեր, դուք կբարելավեք ձեր հոգեկան վիճակը:

4. «Ափսոսալ»: Այդ զգացմունքը, ինչպես և բառը իր մեջ ոչ մի լավ բան չի պարունակում: Ծախսելով դրանց վրա ձեր ժամանակը, դուք ձեր կյանքից բաց եք թողնում ավելի կարևոր մի բան: Ձեր կյանքում ափսոսանքը պետք է տեղ չունենա:

5. «Մեղք»: Եթե նույնիսկ իրոք որևէ վատ բան եք արել, դուք չպետք է անընդհատ խոսեք սեփական մեղքի մասին: Այո, տեղի է ունեցել անհաջող դիպված, դուք ստացել եք ձեր կյանքի փորձը: Այժմ պետք է առաջ շարժվել, այլ ոչ թե մնալ անցյալում:

6. «Պարտք»: Դուք ոչ մեկին ոչինչ պարտք չեք: Կրկնեք դա ինչպես աղոթք, մինչև չգիտակցեք, որ «պարտք» բառը տեղ չունի ձեր կյանքում: Դուք ամեն ինչին պետք է վերաբեվեք ոչ թե պարտականության զգացումով, այլ անկեղծ ցանկությամբ: Այդ բառից դժվար է հրաժարվել, բայց այն կարելի է փոխարինել ավելի պարզ ձևակերպումներով՝ «ես կցանկանայի», «լավ կլիներ», «ուրախ կլինեի»:

Պետք է մտածել, նախքան որևէ բան բարձրաձայնելը: Այդպես դուք ձեզ զերծ կպահեք բացասական էներգիայից, որոնք հաճախ դեպի մեզ ենք ձգում մեր բառերով: Հետևեք մեր խորհուրդներին, որպեսզի որքան հնարավոր է շատ վայելեք լավ տրամադրությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Եթե ուզում եք լինել երջանիկ մարդ՝ երբեք մի ասեք այս 6 բառերը
22 ԴԱԺԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ։ Դրանք կօգնեն Ձեզ դառնալ ավելի ուժեղ (տեսանյութ)