Առաջարկում ենք 8 տարբերակ թարթիչների համար նախատեսված հին տուշի խոզանակի այլընտրանքային օգտագործման համար.
1. Ստեղնաշարի համար

Այդ խոզանակով հնարավոր է հասնել ստեղնաշարի ամենադժվար հասանելի մասեին:
2. Հոնքերի համար

Հոնքերի համար նախատեսված խոզանակները շատ նման են տուշի խոզանակին: Իսկ ինչո?ւ ավելորդ գումար ծախսել հոնքերի խոզանակի վրա:
3. Շուրթերի համար

Շուրթերը փափկեցնելու համար կարելի է զգույշորեն մերսել թարթիչի խոզանակով: Այն կհեռացնի չորացած մասերը: Իսկ արդյունավետության համար, այդ գործողությունից հետո կարելի է օգտագործել վազելին կամ շուրթերի համար նախատեսված այլ քսուքներ:
4. Մազերը ներկելու համար

Տուշի խոզանակով հարմար է ներկել մազարմատները կամ սպիտակած մազերի ոչ մեծ փունջը:
5. Անհնազանդ մազերի սանրում

Մազերի վրա փչեք լաք կամ մազահարդարման այլ միջոց և սանրեք անհնազանդ մազերը հատվածը խոզանակով:
6. Եղունգների մաքրման համար

Նրանց համար, ովքեր սիրում են այգեգործությամբ կամ բանջարագործությամբ զբացվել՝ շատ օգտակար կլինի այս եղանակը: Տուշի խոզանակով հեշտությամբ կարելի է մաքրել եղունգները տակ հավաքված կեղտը:
7. Եղունգների դիզայնի համար

Այ այսպես արագ կարելի է կատարել եղունգների դիզայն, ամենաքիչը երկու գույնով:
8. Ուլունքներով զարդարանքների մաքրում

Փոքր ուլունքները կարելի է պահել մաքրության մեջ՝ տուշի խոզանակի շնորհիվ:







