fbpx

Ճապոնական 8 խստագույն օրենքները

Փոխարենը՝ ճապոնացիները համարվում են ամենակարգապահ ազգը…

Յուրաքանչյուր երկրում գոյություն ունեն չգրված օրենքներ, որոնք ավելի լավ է չանել: Բացառություն չէ նաև Ճապոնիան իր ժողովրդական ավանդույթներով, որը շատ քիչ թվով արտասահմանցիներ կարող են հասկանալ…

Հանել կոշիկները

4732588_053c42ef

Ճապոնիայում ընդունված է տարանջատել տարածությունը՝ բնակելի տարածությունը առանձին, փողոցը առանձին, վանքը առանձին և այլն: Մուտք գործելիս, անկյունում ձեզ կսպասի մի փոքրիկ տեղ, որտեղ պետք է հանել  և թողնել կոշիկները: Բնակելի տուն կոշիկներով մուտք են գործում միայն թաղման արարողությունների ժամանակ (բուրավետ փայտիկները նույնպես վառում են միայն թաղման արարողություններին): Չմոռանաք հանել կոշիկները, երբ հյուր եք գնում:

Հրապարակայնորեն դատարկել քիթը

4732587_ec93177f

Ինչ-որ մեկի մոտ կարելի է դատարկել քիթը, երբ միայն ուզում ես նրան սարսափելի վիրավորանք հասցնել կամ հասկացնել, որ նրան նույնիսկ մարդ չես համարում: Այս սովորույթը շատ հանգիստ համատեղվում է՝ արիշտա ուտելիս բարձր ճպճպացնելու հետ, որը սովորաբար չի տեղավորվում արտասահմանցու ուղեղում:

Թեյավճար տալ

4732583_5458475c

Դա հաճելի պահ է: Այո, Ճապոնիայում թեյավճար երբեք, ոչ մի տեղ չեն տալիս՝ սրճարաններում, ռեստորաններում, բառերում, տաքսիներում մանրադրամ չեն ավելացնում և դրանով կարող ես վիրավորել մարդուն: Ի դեպ, սրճարաններում հաշիվ չեն բերում: Պետք է մոտենալ դրամարկղին և վճարել այնտեղ:

Ուտել տրանսպորտում

4732585_3cacfada

Գնացքներում սովորաբար շատերն են ուտում, քնում, շատ աղջիկներ շպարվում են՝ հատկապես առավոտյան աշխատանքի գնալուց: Բայց շրջապատը շատ հաճախ ուրախ չէ դրան:

Եվ ահա, եթե դուք որոշեք գնացքում ուտել բրնձով կոտլետ, իսկ ձեր առջև նստած է մարդ և ուշադիր ձեզ է նայում՝ անհարգալից արտասահմանցիների իմիջին կավելանա ևս մեկ շտրիխ: Կարելի է համբերել մինչև կայարան:

Օգնել ուրիշին աշխատանքի մեջ

4732586_6c46844a

Մեզ համար ոչ ակնհայտ կետ, սակայն Ճապոնիայում պետք չէ ուրիշի փոխարեն աշխատանք կատարել: Այստեղ՝ աշխատանքը մարդուն դարձնում է հասարակության լիարժեք անդամ, և եթե դուք նամակներ եք բաժանել փոստատարի փոխարեն կամ մաքրել եք փողոցը հավաքարարի փոխարեն՝ դա կընկալվի ոչ թե օգնություն, այլ նրա տեղը զբաղեցնելու փորձ: Մարդը կարող է շատ լուրջ բարկանալ:

Կիսատ թողել կերակուրը

4732581_bc4be296

Կերակուրը պետք է ուտել ամբողջովին: Հատկապես բրինձը, որը նախկինում շատ թանկ էր և հասանելի էր միայն հարուստներին: Այո, չափաբաժինները սովորաբար շատ մեծ չեն լինում: Ճապոնական խոհանոցը սովորաբար բավական համեղ է և կերակուրն ամբողջությամբ ուտելը՝ մեծ ջանքեր չի պահանջի:

Դեն նետել աղբը առանց տեսակավորման

4732584_91e04f61

Հայտնի է, որ Ճապոնիայում վերամշակում են աղբի ավելի քան 90%-ը: Պլաստիկ շշերը պատրաստում են պլաստիկ շշերից, չայրվող աղբով կղզիներ են կանգնեցնում, թուղթը վերամշակում են մի քանի անգամ: Այստեղ ըստ էության աղբը ամբողջությամբ տեսակավորված է: Նույնիսկ փողոցային աղբամանները մի քանի տեսակ են՝ տարբեր աղբերի համար:

Աղբամանները հենց այնպես, ամեն տեղ դրված չեն: Շիշը կարելի է դեն նետել միայն ըմպելիք վաճառող ավտոմատի կողը տեղադրված աղբամանում, պլաստիկը և թուղթը՝ խանութների կողքը տեղակայված աղբամաններում և այլն: Տնային աղբը հավաքվում և տեղափոխվում է որոշակի օրերին, օրինակ ապակին՝ ամիսը մեկ անգամ:

Արտասահմանցիները չեն հասկանում այս համակարգից և դեն են նետում ինչ պատահի՝ որտեղ որ պատահի՝ ինչը ճապոնացիներին, իհարկե, հունից հանում է: Ի դեպ աղբամանների մեծ մասը մակնիշված է անգլերեն և գլուխ հանել այդ ամենից այդքան էլ դժվար չէ:

Սև փողկապ կրել հարսանիքներին

4732580_bc7a5aba

 Պարզվում է Ճապոնիայում ընդունված չէ հարսանիքներին կրել սև փողկապ: Այն կրում են միայն թաղումներին: Հարսանիքներին կրում են միայն սպիտակ և գծավոր փողկապեր:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Ճապոնական 8 խստագույն օրենքները
Վայ մեզ…