fbpx

Մանկական գրքերից 10 ոգեշնչող ցիտատներ, որոնք պետք չէ մոռանալ, երբ մեծանում ես

Մանուկ հասակում բոլորն էլ ունեն սիրելի գիրք՝ իրենց սիրելի հերոսով, որոնց մեջբերումները երիտասարդ ընթերցողները անգիր են հիշում։ Ցավոք, մեծանալով, մարդը դադարում է հավատալ հրաշքներին և մոռանում է իր մանկական սիրելի գրքերի մասին։ Բայց իզուր։ Չէ՞ որ հենց այդ գրքերն են հանդիսանում ոգեշնչման և ուժի իրական աղբյուր։

Երբ սիրտը տաք է և արագ է բաբախում՝ անհնար է սառչել։

«Պեպպի երկար գուլպա» – Աստրիդ Լինդգրեն

i_002

Սրատես է միայն սիրտը։ Ամենակարևորը աչքերով չես տեսնի։

«Փոքրիկ Իշխանը» – Անտուան դե Սենտ Էքզյուպերի

9

Երբ կգա մի օր, երբ մենք չենք կարողանա լինել միմյանց կողքին, պահիր ինձ քո սրտում, և ես այնտեղ կլինեմ առհավետ։

«Վինի Թուխը և բոլոր բոլորը» – Ալան Ալեքսանդր Միլն

movies_2_vinni_puh_i_vse_vse_vse

Եթե աշխարհում ամեն ինչ անիմաստ է, – ասաց Ալիսան, – ի՞նչն է խանգարում հորինել որևէ իմաստ։

«Ալիսան հրաշքների աշխարհում» – Լյուիս Քերոլ

41971151

Կարևորը՝ հավատալն է։ Եթե հավատում ես՝ ամեն ինչ անպայման շատ լավ կլինի, նույնիսկ շատ ավելի լավ, քան ինքդ կարող ես կազմակերպել։

«Թոմ Սոյերի արկածները» – Մարկ Տվեն

AMYBATES3

Երբ սիրտը պայքարում է բանականության դեմ՝ բանականությունը շատ հազվադեպ է հաղթում։

«Նավապետ Գրանտի զավակները» – Ժյուլ Վերն

11119-gg

Բայց կան ոչ պակաս հրաշքներ՝ ժպիտը, ուրախությունը, ներումը, և՝ ժամանակին ասվածը, ճիշտ խոսքը։ Տիրապետելով այդ ամենին՝ կնշանակի տիրապետում ես ամեն ինչին։

«Ալ առագաստներ» – Ալեքսանդր Գրին

02f22c66a71a7f84bf148baa81838da2

Եթե ունես լավագույն ընկեր՝ չի կարելի նրան լքել։

«Փոքրիկն ու Կարլսոնը» – Աստրիդ Լինդգրեն

kartinka1

Դուք ուղղակի մտածեք որևէ լավ բանի մասին, ձեր մտքերը ձեզ ավելի թեթև կդարձնեն և դուք կկարողանաք թռնել։

«Փիթեր Փեն» – Ջեյմս Բարրի

Piter-Pen

Գիտեք, ես սիրտ չունեմ, բայց ես միշտ փորձում եմ օգնել դժբախտության մեջ գտնվող թույլին, թեկուզ դա լինի փոքրիկ մոխրագույն մկնիկ։

«Զմրուխտյա քաղաքի կախարդը» – Ալեքսանդր Վոլկով

b4e0f1af0d6f9e7f9dab2199ef679222


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Մանկական գրքերից 10 ոգեշնչող ցիտատներ, որոնք պետք չէ մոռանալ, երբ մեծանում ես
Քնի մասին 10 առասպելներ, որոնց մարդիկ իրականում հավատում են: Եվ թե ինչու են դրանք սխալ