fbpx

Մասնագիտության ընտրությունը ըստ նումերոլոգիայի

Չկա այնպիսի մարդ, ով անտաղանդ լինի բոլոր առումներով։ Վաղ թե ուշ մարդու մոտ տաղանդ է բացահայտվում գործունեության այս կամ այն ոլորտում։ Ինչ-որ անհասկանալի կերպով Դուք հանկարծ սկսում եք նկարել, երգել, նվագել երաժշտական որևէ գործիքի վրա, տեսնել այն, ինչ չեն տեսնում ուրիշները։ Եվ այդ ամենը Ձեր մոտ ստացվում է շատ ավելի լավ, քան մյուսների։

Նումերոլոգիան՝ «գիտություն է», որն ուսումնասիրում է մարդուն ըստ նրա ծննդյան թվի։ Հերթականությամբ գումարեք բոլոր թվերը (օր, ամիս, տարի) և ստացված արդյունքի բոլոր թվերը նույնպես գումարեք իրար՝ և այդպես այնքան, մինչև ստացվի միանիշ թիվ։ Օրինակ, ծննդյան թիվն է՝ 15.02.1980։ Գումարում ենք՝ 1+5+0+2+1+9+8+0=27։ Ստացված թիվը երկնիշ է, ուրեմն գումարում ենք ևս մեկ անգամ՝ 2+7=9։ 9 թիվն էլ կլինի Ձեր թիվը, որով հնարավոր կլինի պարզել, թե որ տաղանդով է օժտել Ձեզ բնությունը։

Եվ այսպես, կատարեք այդ ոչ բարդ մաթեմատիկական գործողությունը և կարդացեք, թե ինչ է նշանակում Ձեր թիվը.

1 – առաջնորդի ունակություններ

Դուք կարող եք հաջողությունների հասնել յուրաքանչյուր կոլեկտիվ աշխատանքում, քանի որ կարողանում եք զբաղեցնել մարդկանց և տանել նրանց Ձեր ետևից։ Մարդիկ, ում համապատասխանում է տաղանդի այս թիվը՝ նախաձեռնող են, համառ, պատասխանատու են և շփվող։ Նրանք ի ծնե ղեկավարներ են։ Եթե հիմա զբաղեցնում եք ոչ բարձր պաշտոն, ժամանակն է հիշել, որ բոլորն էլ սկսել են փոքրից, և ժամանակն է անցնել․ ակտիվ գործողությունների։

2 – խաղաղասիրություն և դիվանագիտություն

Այս թիվն ունեցող մարդիկ օժտված են պայմանավորվելու, ամենահավակնոտ մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելու, յուրաքանչյուր վեճ և կոնֆլիկտ հարթելու տաղանդով։ Այս տաղանդով օժտված մարդիկ կարող են հաջողության հասնել գրեթե յուրաքանչյուր ոլորտում՝ նրանցից ստացվում են լավ հոգեբաններ, փաստաբաններ, դիվանագետներ և գործարարներ։

3 – կենսուրախություն և ոգեշնչում

3 թվով մարդիկ տարբերվում են իրենց հարուստ երևակայությամբ, էներգիայով լեցունությամբ և ստեղծագործելու ձգտումով և նաև մտքերը հրաշալի շարադրելու ունակությամբ, այնպես, որ նույնիսկ մտերիմ մարդիկ չեն կարող հասկանալ՝ դա ճի՞շտ է, թե՞ սուտ։ Երեքի մարդիկ հասնում են մեծ հաջողությունների գեղարվեստում, իսկ հատկապես դերասանական արվեստում։

4 – պրակտիկություն և կենտրոնացում

Կենտրոնանալու մեծ ունակությունը և մանրուքների հանդեպ մեծ ուշադրությունը օգնում է 4 թվի մարդկանց հասնել հաջողությունների նույնիսկ ամենաբարդ և միօրինակ աշխատանքում։ Նրանք հրաշալի կեպով կարողանում են կատարել դժվար հաշվարկներ և կառուցել պլաններ, այդ պատճառով հրաշալի են իրենց դրսևորում ֆինանսական ոլորտում, ինչպես նաև ճարտարապետական նախագծերում։

5 – հետաքրքրասիրություն և եռանդ

Նա ով ծնվել է այս թվի ներքո, ձգտում է ճանաչել աշխարհը, վերլուծել և բացատրել նրա զարմանալի երևույթները։ Եվ որպես օրենք, 5 թվի մարդիկ օժտված են ուժի մեծ պաշարով, որպեսզի կարողանան գտնել գիտելիքի նոր հորիզոններ։ Նրանցից հրաշալի գիտնականներ, ուսուցիչներ և հնեաբաններ են ստացվում։

6 – պարտք և հավատարմություն

Այս թվի մարդկանց, բնությունը օժտել է մեծ ուժով, որը մեծամասամբ բացահայտվում է մարդկային բարձրագույն արժեքներին ծառայեցնելիս։ Այսպիսի մարդիկ հրաշալի դաստիարակներ են, ուսուցիչներ, բժիշկներ։ Որպես օրենք, եթե նույնիսկ նրանց աշխատանքի ոլորտը շատ հեռու է վերը նշված մասնագիտություններից, նրանք իրենց ցուցաբերում են մերձավորին օգնելով՝ աջակցություն են ցուցաբերում, արժեքավոր խորհուրդներ են տալիս և հրաշալի կերպով դաստիարակում երեխաներին։

7 – ստեղծարարություն և իմաստություն

Նրանք, ում համապատասխանում է տաղանդի այս թիվը, ունեն զարգացած ինտելեկտ և օժտված են վերլուծական ունակություններով։ 7 թվով մարդիկ յուրացնում են ինֆորմացիան, խորանում են իրերի էության մեջ, աշխարհի երևույթների հետ խորը կապեր են հաստատում։ Նրանք նաև չափազանց խորաթափանց են՝ մարդկանց «ներսը տեսնելու» ունակություննը նրանց մոտ բացահայտվում է դեռևս մանկությունից։ Հրաշալի կերպով են բացահայտում իրենց ինտելեկտուալ և ստեղծագործ գործունեության մեջ։ Բացի դրանից, նրանցից որոշների մոտ, տարիների հետ ձևավորվում են էքստրասենսորիկ ունակություններ։

8 – կամք և ուժ

Մարդիկ, ովքեր ծնվել են այս թվի հովանու ներքո, կարողանում են դուրս գալ յուրաքանչյուր դժվար իրավիճակից և կարողանում են հաղթահարել դեպի նպատակը տանող ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր խոչընդոտ։ 8 թվի մարդիկ հաջողության են հասնում յուրաքանչյուր ոլորտում, որտեղ պահանջվում է բարոյական և ֆիզիկական դիմացկունություն՝ հատկապես սպորտում։

9 – արվեստ

Դեպի կատարելության հասնելու հավատն ու իդեալը տարբերում են 9 թվով մարդկանց մնացածից։ Այսպիսի մարդիկ էսթետիկ զգայուն են և ստեղծարար, այդ պատճառով մեծ հաջողությունների են հասնում արվեստում՝ խոսքի արվեստ, դերասանական արվեստ, երաժշտություն։

Աղբյուրը՝ marketium.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մասնագիտության ընտրությունը ըստ նումերոլոգիայի
ԹԵՍՏ. 11 անհավանական փաստ, որոնք գլխիվայր շուռ կտան ժամանակի մասին ձեր պատկերացումները