fbpx

Մաքս Ֆրայը սիրո, հիմարության և կատուների մասին

Փոքրիկ, հիմար, սպիտակ կատուն գիտի թե ինչ բան է սերը:

Սերը՝ դա նստել անընդհատ շարժվող, սահուն սիրելի արարածի անհարմար, սահող ծնկներին, սահել դրանց վրայով ամեն մի քանի րոպեն մեկ, բայց դուրս չհանել կտրելուց հետո աճած սուր ճանկերը, չկառչել, այլ շրխկալ գետնին, հոգոց հանել, նորից թռնել այդ անհարմար, սահուն ծնկներին, կծկվել ու նորից սահել գետին, բայց չհանել ճանկերը, չկառչել, ընկնել, հոգոց հանել, վերադառնալ՝ ու այդպես, անվերջ:

Հիմար, մեծ, սահուն մարդը նույնպես գիտի ինչ է սերը: Սերը՝ դա նստել անհարմար դիրքով, բարձրացնելով ծնկները, ոտի մատների ծայրով հազիվ դիպչելով գետնին, փորձելով հնարավորինս քիչ շարժվել, որպեսզի փոքրիկ, հիմար, սպիտակ կատուն որքան հնարավոր է քիչ ընկնի և հոգոց հանի և հիմարությունից ու սիրուց հյուսված այս զրամանահրաշ աշխարհում մի փոքր ավելի շատ լռություն և հանգստություն լինի:

Աղբյուրը՝ Մաքս Ֆրայ «Քամիների և մայրամուտների վարպետը»

Թարգմանությունը՝ Mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մաքս Ֆրայը սիրո, հիմարության և կատուների մասին
ԵՐԱԶԻՐ! Հզոր մոտիվացնող տեսանյութ