fbpx

14 աշխարհահռչակ մարդիկ, ովքեր անհաջողության են մատնվել, սակայն երբեք չեն հանձնվել

Հանրաճանաչ մարդիկ, ովքեր հասել են ահռելի բարձրունքների, հանրաճանաչության, միլիոնների սիրուն՝ շատերի մոտ ոչ միայն հիացմունք են առաջացնում, այլ նաև նախանձ։ Շատերը գտնում են, որ աստղերին և հանրաճանաչ մարդկանց ամեն ինչ միշտ հեշտ է տրվում, և որ կուռք դառնալ նրանց օգնում է պատահականությունը կամ հաջողությունը։

Իրականում, Օլիմպը հաղթահարելը նրանց տրվում է ի հաշիվ տիտանական աշխատանքի, նպատակասլացության և վճռականության։ Եվ նաև՝ կանգուն մնալու, առաջին, երկրորդ և նույնիսկ երրորդ անգամ անհաջողությունից չհիասթափվելու և կրկին ոտքի կանգնելու ունակությամբ։ Որովհետև հաղթանակներից ամենակարևորագույնը՝ հաղթանակն է ինքդ քո հանդեպ։

1.  Էլվիս Փրեսլի

a (7)

Ռոքնռոլի ապագա արքայի առաջին իսկ ելույթը պսակվեց անհաջողությամբ։ Խմբի, որում ելույթ էր ունենում Փրեսլին, ղեկավարը ասաց նրան. «Դու ապագա չունես որդիս։ Ավելի լավ է վերադարձիր բեռնատարիդ ղեկին»։

2. «Բիթլս» հանրաճանաչ քառյակը

a (6)

Ձայնագրման ընկերություններից մեկը, որին դիմել էր խումբը՝ մերժեց «Բիթլերին» պայմանագիր կնքելուց, հայտարարելով. «Մեզ դուր չի գալիս ձեր հնչողությունը։ Կիթառահարների խմբերը դուրս են գալիս նորաձևությունից։ Այդ պատճառով դուք ապագա չունեք շոու բիզնեսում»։

3. Ջոան Ռոուլինգ

a (3)

Նա միայնակ մայր էր և ապրում էր նպաստի հաշվին։ «Հարի Փոթերի» ձեռագիրը նրան ետ են վերադարձրել 12 անգամ, և միայն լոնդոնյան ոչ մեծ հրատարակչությունն է համաձայնում ընդառաջ գնալ սկսնակ գրողին։ Այսօր Ռոուլինգի կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար։

4. Աբրահամ Լինքոլն

a (2)

Աբրահամ Լինքոլնը պատերազմ գնաց կապիտանի կոչումով, իսկ վերադարձավ պատերազմից՝ աստիճանազրկված շարքային։ Հետագայում նա անհաջողության մատնվեց որպես բիզնեսմեն։ Հետո Լինքոլնը մտավ քաղաքականություն։ Բայց այստեղ նույնպես, նրան սպասում էին մի շարք անհաջողություններ։ Ժամանակակիցներիս, Լինքոլնը հայտնի է որպես ԱՄՆ ամենահայտնի նախագահներից մեկը, ով կարողացավ կանխարգելել երկրի քայքայումը և ազատություն տվեց ստրուկներին։

5. Ֆեդերիկո Ֆելլինի

a (9)

Ֆեդերիկո Ֆելլինիի առաջին ֆիլմերը հաջողություն չունեին՝ թե՛ հանդիսատեսի մոտ, և թե՛ քննադատների։ Նրա մասին գրում էին. «Մենք երբեք այլևս չենք լսի Ֆելլինիի մասին»։ Ավելի ուշ, Ֆելլինին նկարահանեց «Ճանապարհ» ֆիլմը, որը ստացավ ավելի քան 50 մրցանակ։ Սակայն կինոմատոգրաֆիայի պատմություն՝ Ֆելլինին մտավ որպես անվանի իտալացի կինոռեժիսոր, 5 «Օսկար» և «Ոսկե արմավենու» մրցանակակիր։

6. Օլիվեր Սթոուն

a (1)

Այժմյան հանրաճանաչ, կուլտային ռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունը, նախկինում հեռանում է հեղինակավոր Յելյան համալսարանից, որպեսզի գրի իր առաջին վեպը, որը հետագայում մերժվում է բոլոր հրատարակիչների կողմից։

7. Օպրա Ուինֆրի

a (4)

Ներկայիս հայտնի հեռուստադիվա Օպրա Ուինֆրիին ժամանակին ազատում են աշխատանքից, հեռուստահողորդման ցածր վարկանիշի պատճառով։ 7 տարի հետո նա եթեր է հեռարձակում իր թոք շոուն, որը 25 տարվա ընթացքում ցուցադրվում է 146 երկրում։ Ներկա պահին Օպրան թողարկել է իր սեփական հեռուստաալիքը։

8. Ուոլտ Դիսնեյ

a (12)

Ուոլտ Դիսնեյը լրագրող էր աշխատում և հեռացվում է թերթից, որովհետև. «նրան չէր հերիքում երևակայությունը, և նա չուներ լավ մտքեր»։ Ժամանակին նրան համոզում էին, որ Միկի Մաուսը դատապարտված է ձախողման, իսկ Դիսնեյլենդը կգրավի միայն տեղացի թափթփուկներին։

9. Ուիսթոն Չերչիլ

a (11)

Տարրական դպրոցում նրան երկրորդ տարին թողնում են նույն դասարանում և նա 2 անգամ ձախողում է ակադեմիայի ընդունելության քննությունները։ Նա իր երկրի վարչապետ դարձավ միայն 62 տարեկանում։ Իր կյանքի մասին նա գրել է. «երբեք մի հանձնվիր՝ երբեք, երբեք, երբեք, երբեք՝ ոչ մեծում, ոչ փոքրում, ոչ խոշորում, ոչ մանրում, երբեք մի հանձնվիր, եթե դա չի հակասում պատվին և ողջախոհությանը։ Երբեք մի տրվեք հակառակորդի ուժին և ակնհայտ առավելությանը»։

10. Սթիվեն Քինգ

a (5)

Սթիվեն Քինգը «Քերի» վեպի հրապարակման ավելի քան 30 մերժում է ստանում։ Բայց երբ նրան հաջողվեց վերջապես վաճառել ձեռագրի իրավունքները՝ վեպը վաճառվեց միլիոնավոր օրինակներով և դարձավ կուլտային։ Այժմ, Սթիվեն Քինգի գրքերի վաճառքի ընդհանուր ծավալը կազմում է 300-ից մինչև 350 միլիոն օրինակ։

11. Թոմաս Էդիսոն

a (8)

Ասում են, նրա ուսուցիչները համարում էին, որ «նա չափազանց բութ է՝ որևէ բան սովորելու համար»։ Նրան երկու անգամ ազատում են աշխատանքից «ոչ բավարար արդյունավետության» համար։ Երբ շատ ավելի ուշ լրագրողը հարցրեց Էդիսոնին, թե ինչպես է դա՝ սխալվել 1000 անգամ, նա պատասխանեց. «Ես չեմ սխալվել 1000 անգամ։ Ուղղակի լամպը այն գյուտն էր, որի համար հարկավոր էր 1000 քայլ»։

12. Իգոր Ստրավինսկի

a (13)

Նրա «Սուրբ գարնանը» ներկայացման պրեմիերան ուղղորդվեց սուլոցներով, իսկ ներկայացումն էլ կեսից դադարեցվեց։ Ավելի ուշ կոմպոզիտորը հիշում է. «Իմ կոմպոզիտորի կյանքում, ես գլխավորապես սովորել եմ սեփական սխալների, սուտ ենթադրությունների վրա, այլ ոչ թե ընկնելով ինչ-որ իմաստությունների և գիտելիքների գիրկը»։

13. Բեյոնսե

a (10)

Նրա առաջին ելույթը  Girl’s Time խմբում, որը եթեր էր հեռարձակվում ամբողջ Ամերիկայով մեկ՝ պսակվեց մեծ անհաջողությամբ։ Այժմ Բեյոնսեն՝ ամենահաջողակ և բարձր վարձատրվող արտիստուհիներից մեկն է։ Նա 20 «Գրեմմի»-ի և 50 նոմինացիաների մրացանակակիր է։

14. Սթիվեն Սփիլբերգ

a (14)

Այժմ բոլորովին անհնար է թվում այն փաստը, որ Սթիվեն Սփիլբերգը երկու անգամ փորձել է ընդունվել կինոդպրոց, և երկու անգամ էլ նրա թեկնածությունը մերժվել է՝ «չափազանց անտաղանդ» եզրակացությամբ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
14 աշխարհահռչակ մարդիկ, ովքեր անհաջողության են մատնվել, սակայն երբեք չեն հանձնվել
Աշխարհագրական բազմագիտության ԹԵՍՏ․ Աշխարհի մայրաքաղաքների իմացության ստուգում