fbpx

25 հրաշալի ցիտատներ Սթիվեն Քինգից

Սթիվեն Քինգը ամերիկացի հանրահայտ գրող է, ավելի քան 200 ստեղծագործությունների հեղինակ, որոնցից 40-ը «սարսափ» ոճի բեսթսելլեր։ Սթիվեն Քինգի շատ վեպեր խորը փիլիսոփայական իմաստ են պարունակում։

MediaMag-ը առաջարկում է ծանոթանալ այս աշխարհահռչակ գրողի մի քանի հրաշալի մեջբերումների հետ։ Եվ այսպես.

Մարդկության պատմության մեջ ամենամեծ բանալու անցքը՝ դա համացանցն է։

Բարկությունը՝ մարդկային էմոցիաներից ամենաանօգուտն է։ Այն քայքայում է ուղեղը և վնասում սիրտը։

Կան այնպիսի արցունքներ, որոնք անպայման պետք է դուրս թողնել, օրվա յուրաքանչյուր ժամին, դուրս թողնել, որպեսզի ներսումդ վերք չգոյանա։

Միայն թշնամիներն են մեզ ասում ճշմարտությունը։ Ընկերներն ու սիրելիները, խճճված փոխադարձ ստի սարդոստայնում, ստում են անդադար։

Ժամանակը չի բուժում։ Այն միայն բթացնում է ցավի սուր ծայրը։ Եվ ցավն արդեն չի կտրում, այլ պատռում է։

Ամեն ոք ունի գոմաղբի բահի նման մի բան, որով սթրեսերի և անհաջողությունների ժամանակ փորում է իր ներսում, մտքերում և զգացմունքներում։ Դե՛ն նետեք դա։ Այրե՛ք այն։ Հակառակ դեպքում, փորված փոսը կհասնի ենթագիտակցության խորության և այդ ժամանակ, գերշերնը այդ փոսից դուրս կգան մեռելները։

Երբեմն այն, ինչ մենք գիտենք, անզոր է նրանից՝ ինչ մենք զգում ենք։

Երբ մարդը դադարում է փոխվել, դադարում է զգալ, դադարում է սիրել՝ նա մահանում է։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կայուն ամուսնությունը հիմնված է հետաքրքրությունների և սթրեսադիմացկունության հավասարակշռության վրա։

Մարդիկ մտածում են, որ շատ բաներ չեն կարող, բայց հանկարծ, անելանելի դրություններում, հայտնաբերում են, որ շատ էլ լավ կարող են։

Անցյալին պետք է վերաբերվել անողոք և հանգիստ։ Այն հարվածները, որոնք մեզ սպանում են՝ նշանակություն չունեն։ Նշանակություն ունեն միայն նրանք, որոնցից հետո մենք կանգնած մնացինք և ապրում ենք։

Եթե միայնակ քեզ լավ չէ, ապա դժվար թե քեզ հետ լավ լինի ուրիշներին։

Սարկազմը պետք է պահել միայն նրանց համար, ովքեր բավական յուղ ունեն իրենց գլուխներում, որպեսզի կարողանան հասկանալ։

Երբեմն կնոջը այլևս ոչինչ չի մնում, քան լինել զզվելի արարած (быть стервой):

Եթե դու այսօր ունակ չես որևէ մեկին սիրել, ապա փորձիր գոնե չվիրավորել։

Միակ ձևը հիմարի հետ զրույցը պահպանելու՝ դա նրան անտեսելն է։

Որքան այլ կարող է թվալ դուռը, եթե դու գտնվում ես տաք կողմում։

Մենք անիծված և դատապարտված ենք միշտ մտածել, որ կարելի էր ավելի լավ անել, նույնիսկ այն դեպքում, երբ հասնում ենք այն ամենին ինչ ուզում էինք։

Մենք հորինում ենք սարսափները, որպեսզի կարողանանք գլուխ հանել իրականությունից։

Երբեմն հիմարությունը քողարկվում է բարության, իսկ երբեմն էլ ազնվության տակ։

Ինչպիսին գինն է, այնպիսին էլ գինու համն է։

Միայն կորցնելով ամեն ինչ՝ մենք ձեռք ենք բերում ազատություն։

Այն ինչ մարդ չգիտի՝ չի կարող իրեն վնասել։

Զգույշ եղիր, երբ աղոթում ես ինչ-որ բանի համար, որովհետև կարող է այն ստանաս։

Անմեղների դյուրահավատությունը՝ խաբեբաների գլխավոր զենքն է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
25 հրաշալի ցիտատներ Սթիվեն Քինգից
Ինչպե՞ս զարգացնել ուղեղի հնարավորությունները (77 խորհուրդ)