fbpx

Գիտնականներն ապացուցել են, որ մենք սիրահարվում ենք հոտով

Մարդիկ իրոք փնտրում են իրենց զույգին ըստ բույրի:

Guardian-ը հրապարակել է «սիրային հոտառություն» հետազոտության արդյունքները: Էնտոնի Նոլանի հետազոտական կենտրոնի գենետիկների խոսքերով, մեր հոտառությունը ունակ է որսալ պոտենցիալ զուգընկերոջ ԴՆԹ-ի բաղադրությունը: Մասնավորաբար գլխավոր կոմպլեքսը այսպես կոչված հիստոհամատեղելիության (ԳԿՀ):

ԳԿՀ-ն դա գենոմի մարզ է, որտեղ կոդավորված է իմունիտետը: Հետևաբար, մենք հակված ենք ընտրել այնպիսի ԳԿՀ-ով զուգընկեր, ում մոտ առավելագույնս տարբերվում է ԳԿՀ-ն մերից, որպեսզի ապագա սերնդի իմունիտետը ծածկի առավելագույն քանակությամբ հիվանդություն: Որքան շատ է տարբերությունը, այդքան հաճելի է թվում տվյալ մարդու բույրը:

Այս տեսությունը հաստատվել է բավական ոչ սովորական մեթոդով՝ կանանց առաջարկել են հոտոտել տղամարդկանց կրած վերնաշապիկներ: Փորձարկվողները «հալվում էին» ԳԿՀ-ի մեծ տարբերությամբ տղամարդկանց հոտից և անտարբեր էին մնում մնացածների հանդեպ: Այն ինչ հարկավոր էր ապացուցել:

Սիրային հարաբերություններում հոտառության կարևոր դերը ապացուցել է նաև մեկ այլ հետազոտություն: Եթե հավատալ տվյալ հետազոտության արդյունքներին՝ կանանց հոտառությունը սրվում է, երբ նա որևէ հարաբերությունների մեջ չէ, կամ զուգընկեր է փնտրում: Իսկ ահա սիրահարված կանայք՝ ամբողջովին կորցնում են այլ տղամարդկանց հոտոտելու ունակությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գիտնականներն ապացուցել են, որ մենք սիրահարվում ենք հոտով
Բազմագիտակության հետաքրքիր ԹԵՍՏ․ Կկարողանա՞ք պատասխանել բոլոր հարցերին