fbpx

10 խորհուրդ, ինչպես բնակարանում դիմանալ շոգին

Երբ դրսում ջերմաստիճանը բարձրանում է 30 աստիճանից բարձր ըստ ցելսիուսի՝ մեր բնակարանները սկսում են շիկացած վառարաններ հիշեցնել: Շոգ օրերին այդպիսի վայրերում գտնվելը դառնում է ծայրահեղ դժվար: Բարեբախտաբար գոյություն ունեն եղանակներ, որոնց շնորհիվ հաջողվում է սառեցնել բնակարանը և դա չի արվում թանկարժեք օդափոխիչի գնման միջոցով: Եվ այսպես.

1. Առաջին հերթին՝ անհրաժեշտ է սահմանափակել արևի ճառագայթների մուտքը բնակարան: Այսինքն քողարկել բոլոր պատուհանները արևն անդրադարձնող հատուկ կամ սովորական բաց գույների վարագույրներով կամ շերտավարագույրներով:

10-sovetov-kak-perezhit-zharu-v-kvartire-1

2. Հնարավորինս պետք է անջատել բոլոր էլեկտրասարքերը, բացի սառնարանից իհարկե, որովհետև դրանք ջերմություն են անջատում:

10-sovetov-kak-perezhit-zharu-v-kvartire-2

3. Լավ օդափոխել բնակարանը, բայց միայն երեկոյան, երբ հով է և ջերմաստիճանը դրսում ավելի ցածր է, քան բնակարանում: Սառը օդը կսառեցնի պատերը և թարմություն կհաղորդի բնակարանին:

10-sovetov-kak-perezhit-zharu-v-kvartire-3

4. Միացրեք պտուտակահովհարը: Դա արագ, և ամենակարևորը, ոչ թանկ եղանակ է բնակարանը հովացնելու համար: Ու չնայած պտուտակահովհարը չի սառեցնում օդը ինչպես օդափոխիչ սարքերը, բայց օդը շարժման մեջ դնելով, այն ստեղծում է այսպես կոչված «կառավարվող միջանցուկ քամի»: Նույնիսկ տաք, բայց ցիրկուլացվող օդը ունի սառեցնող էֆեկտ: Բայց պետք է հիշել՝ Դուք չպետք է նստեք ուղիղ պտտահովհարի դիմաց, օդի շիթերի անմիջական ազդեցության տակ, որովհետև դա կարող է բերել քթի և ականջի հետ կապված հիվանդությունների:

10-sovetov-kak-perezhit-zharu-v-kvartire-4

5. Երբ շոգը բնակարանում դառնում է անտանելի՝ լցրեք վաննան սառը ջրով, իսկ լոգարանի դռները բաց թողեք: Ջուրը շատ էֆեկտիվ կլանում է ջերմությունը և սառեցնում օդը: Իսկ սենյակների ջերմաստիճանների տարբերությունը գործի կդնի կոնվեկցիան:

10-sovetov-kak-perezhit-zharu-v-kvartire-5

6. Շոգին սովորաբար միշտ ուղեկցում է տաք օդը: Բայց հերիք է միայն լվանալ հագուստը և չորացուցիչը թաց հագուստով դնել սենյակում՝ ի շնորհիվ գոլորշիացման, օդը սենյակում կսառի: Իսկ եթե այս տարբերակը Ձեր սրտով չէ, տեղադրեք սառցե ջրով լի տարրան (ավելի լավ է սառույցով լի ջուր) ուղիղ պտտահովհարի դիմաց:

10-sovetov-kak-perezhit-zharu-v-kvartire-6

 

7. Ցերեկները մի բացեք պատուհանները: Շատերը շոգի ժամանակ բաց են պահում պատուհանները օդափոխության համար: Դա սխալ է: Տաք օդը ոչ միայն չի սառեցնի Ձեր բնակարանը, այլ ընդհակառակը՝ էլ ավելի կթաքացնի: Առավոտյան աշխատանքի գնալիս, փակեք բոլոր պատուհանները և ծածկեք վարագույրները: Տուն վերադառնալով, կտեսնեք, որ օդը բնակարանում շատ ավելի հով է:

10-sovetov-kak-perezhit-zharu-v-kvartire-7

8. Լվացեք ձեռքերը սառը ջրով: Դա ոչ միայն կհովացնի Ձեր օրգանիզմը, այլ խողովակներում մնացած սառը ջուրը ի տարբերություն տաքի՝ որոշ չափով, իր հերթին կհովացնի բնակարանը:

10-sovetov-kak-perezhit-zharu-v-kvartire-8

9. Երեկոյան դեռ շո՞գ է: Հիշե՛ք, որ սովորական էլեկտրական լամպերը արտադրում են մեծ ջերմություն: Մենք իհարկե չենք համոզում Ձեզ, որպեսզի նստեք մութ սենյակում, ուղղակի խորհուրդ ենք տալիս փոխարինել սովորական լամպերը լուսադիոդային կամ լյումինեսցենց լամպերով, որոնք բացի այն որ էլեկտրախնայող են, նաև ջերմություն շատ քիչ են արտադրում:

10-sovetov-kak-perezhit-zharu-v-kvartire-9

 

10. Շոգին ճաշ մի պատրաստեք: Միայն այն միտքը, որ 30 աստիճան ջերմաստիճանում կարելի է ճաշ պատրաստել՝ սարսափ է առաջացնում: Կարելի է ընդամենը սահմանափակել տաք կերակուրները և սնվել թարմ բանջարեղենով:

10-sovetov-kak-perezhit-zharu-v-kvartire-10


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag