[infobox title=’Վիկտոր Հյուգո’]Ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, պոետ, վիպասան և դրամատուրգ…[/infobox]
Ներկայացնում ենք Ձեզ Հյուգոյի ոգեշնչող և խորը իմաստ պարունակող մեջբերումները.
Մարդու մասին
1. Ես անտարբեր եմ թշնամու դանակի հարվածների հանդեպ, սակայն ինձ համար չափազանց տանջալի է ընկերոջ քորոցի հարվածները:
2. Ծուլությունը՝ մայրն է, նա ունի որդի՝ գողությունը և դուստր՝ սովը:
3. Բարի լինելը դժվար չէ, դժվար է՝ լինել արդարացի:
4. Մարդկանց մոտ ուժի անբավարարություն գոյություն չունի, գոյություն ունի միայն կամքի անբավարարություն:
5. Մեր գործերը կարող են մեզ երկինք հասցնել և նաև նետել անդունդը: Մենք մեր գործերի զավակներն ենք:
6. Մեծագույն խելքի առջև ես խոնարհում եմ գլուխս, մեծագույն սրտի առջև՝ ծնկի եմ գալիս:
7. Մարդու մասին ավելի հստակ կարծիք կարելի է կազմել ըստ նրա երազանքների, քան մտքերի:
8. Ժողովրդի մեծությունը չի չափվում նրա քանակով, ինչպես մարդու մեծությունը՝ հասակով: Միակ չափման միավորը՝ դա նրա մտային զարգացվածությունն ու բարոյական մակարդակն է:
9. Ողջերը պայքարում են… Իսկ ողջ են միայն նրանք, ովքեր հավատարիմ են բարձրագույն երազանքներին:
10. Մարդու դեմքը միշտ արտահայտում է նրա ներքնաշխարհը: Եվ սխալ է մտածել, իբր միտքը զրկված է գունավորումից:
11. Ոչ մի արտաքին գեղեցկություն չի կարող ամբողջական լինել, եթե այն չի ապրում ներքին գեղեցկությամբ:
12. Փոխեք Ձեր կարծիքները, պահպանեք Ձեր սկզբունքները՝ փոխեք տերևները, պահպանեք արմատները:
13. Ծիծաղը դա արև է՝ այն դուրս է քշում ձմեռը մարդու դեմքից:
14. Ամեն մարդ ունի երեք բնավորություն՝ առաջինը այն է, ինչ նրան վերագրում են, երկրորդը՝ ինչ ինքն է իրեն վերագրում և վերջապես երրորդը՝ այն, ինչ կա իրականում:
15. Բախտը երբեք չի բացում մի դուռ՝ նույն ժամանակ չփակելով մեկ ուրիշը:
16. Մահանալը՝ ոչինչ, սարսափելին չապրելն է:
Սիրո և հարաբերությունների մասին
17. Իրական սերը գերհագենալ չունի: Լինելով ամբողջությամբ հոգևոր, այն չի կարող սառչել:
18. Սիրո համար ամենը քիչ է: Նա ունի երջանկություն, իսկ ուզում է դրախտ, ունի դրախտ՝ ուզում է երկինք: Օ՜ սիրեցյալներ, այդ ամենը կա սիրո մեջ: Ուղղակի պետք է կարողանալ այն գտնել:
19. Եթե մարդ կարող է ասել ինչ է սերը, նշանակում է նա երբեք չի սիրել:
20. Պետք է կարողանալ հաճախ ենթարկվել կնոջը, որպեսզի իրավունք ունենալ նրան ղեկավարել:
21. Սիրո առաջին նշանը տղամարդկանց մոտ՝ անվստահությունն է, կանանց մոտ՝ խիզախությունը:
22. Կյանքի ամենամեծ երջանկությունը՝ լինել վստահ, որ քեզ սիրում են:
23. Դուք տեսնում եք աստղը երկու պատճառով՝ որովհետև այն փայլում է և որովհետև այն անհասանելի է: Բայց Ձեր կողքին ավելի նուրբ փայլ է և ավելի խորը խորհրդավորություն՝ կին:
Հասարակության մասին
24. Ազնվականությունը հպարտանում է նրանով, որ կանայք ծերությունը վիրավորական են համարում: Բայց և՛ ազնվականությունը, և՛ կանայք նույն խաբկանքի մեջ են՝ նրանք փորձում են պահպանվել:
25. Աշխարհում գոյություն չունի առավել ամենակարող, քան միտքը, որի ժամանակն եկել է: