fbpx

Ինչպիսին է ձեր կոշիկի համարը, այդպիսին է նաև ձեր բնավորությունը: Ահա թե ինչպիսին է այն ձեզ մոտ․․․

Հայտնի է, որ միևնույն կոշիկի համարն ունեցող մարդկանց միջև սովորաբար շատ ընդհանրություններ կան: Դա վերաբերում է ինչպես բնավորությանը, այնպես էլ աշխարհհայացքին․․․ Եվ այսպես ի՞նչ կարող է պատմել ձեր մասին ձեր ոտքի չափսը:

35 համար և ավելի փոքր

Մարդիկ, ում ոտքի չափսը չի գերազանցում 35-ը՝ սովորաբար շատ բարեհոգի են: Նրանք սիրում են բնությունը, կենդանիներին, մարդկանց: Բայց ամենագլխավոր նրանց արժանիքը այն փաստն է, որ նրանք ապրում են իրենց հաճույքների համար, այլ չեն փորձում տպավորություն թողնել:

36

Նրանք, ովքեր կրում են 36 համարի կոշիկ, սովորաբար տարբերվում են բարեհամբույրությամբ:  Նրանք շատ բարեհամբույր են, հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում և երկար են մնում նրանց սրտերում, ում հետ հաջողվել է ծանոթություն հաստատել: Այս մարդկանց միանշանակ կարելի է անվանել հեշտ հարմարվող, առատաձեռն և բարի:

37

Կոշիկի այս չափսը սովորաբար վկայում է, որ դուք շատ տարված մարդ եք: Ինչ գործ, որ ձեռնարկում եք և վերցնում՝ ամեն ինչում հոգի եք դնում: Բացի դրանից դուք շատ իմաստուն եք, խելացի և բավականաչափ խիզախ: Դու դժվար թե «ԱՅՈ» ասեք մի բանին, ինչը ձեզ դուր չի գալիս:

38

Հմայք, գրավչություն, ճարտասանություն․․․ Դուք տիրապետում եք մարդկանց, նրանց որոշումների և կյանքի հանդեպ դիրքորոշումների վրա ազդելու արվեստին: Դուք կարողանում եք արժեքավոր խորհուրդներ տալ և գիտեք, թե երբ կարելի է օգնության ձեռք մեկնել:

39

Նրանք, ովքեր կրում են այս չափսի կոշիկ, սովորաբար շատ կենսուրախ մարդիկ են, թեթև բնավորությամբ և չսպառվող դրական տրամադրվածությամբ: Ձեր կարգախոսն է․ «Ապրում ենք մեկ անգամ»: Շատերը կարող են նախանձել ձեզ․․․

40

Մարդիկ, ովքեր կրում են այս չափսի կոշիկ բավական ինքնավստահ են և հստակ գիտեն թե ինչ են ուզում: Նրանք ունեն առողջ ռեակցիա քննադատության հանդեպ, նրանք տիրապետում են իրենց և ընդհանուր առմամբ կարողանում են մնալ սառնասիրտ ամենասթրեսային իրավիճակներում:

41

Դուք այն մարդկանց շարքին են պատկանում, որոնք կամ համառաբար և  արդյունավետ են աշխատում կամ պատրաստ են ամբողջ օրը անկողնում «թավալվել»:

42

Մարդիկ, ովքեր կրում են այս չափսի կոշիկ, առանձնանում են խաղաղասեր բնավորությամբ: Նրանք չեն սիրում վեճեր և խուսափում են կոնֆլիկտներից, չնայած չեն լռի, եթե վիրավորեն իրենց մտերիմներին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպիսին է ձեր կոշիկի համարը, այդպիսին է նաև ձեր բնավորությունը: Ահա թե ինչպիսին է այն ձեզ մոտ․․․
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանի կյանքի 5 սկզբունքներ