fbpx

Մինչ ամբողջ աշխարհը սարսափահար սպասում է աշխարհի կործանմանը՝ մեր երկիրը վաղուց արդեն կործանվում է

Մինչ ամբողջ աշխարհը սարսափահար սպասում է դեկտեմբերի 21-ին, որ իբր այդ օրը աշխարհի կործանումն է լինելու՝ մեր երկիրը՝ Հայաստանը արդեն վաղուց այդ գործընթացի մեջ է: Այո երկիրը կործանվում է: իսկ ավելի շուտ նրան կործանման են տանում: Եվ ցավալին ու սարսափելին այն է, որ կործանման տանում են հենց ներսից, հենց հայերը: Այո, ցավոք մեր ազգի մեջ շատ են ճղճիմ արարածներ, որոնք պատրաստ են մի քանի կոպեկի համար վաճառել կամ քարուքանդ անել սեփական Հայրենիքը: Շատ են այն արարածները, որոնք ունակ են մեկ օր կուշտ լափելու համար ցեխ շպրտել սեփական ազգի, հայրենիքի, պատմության վրա:

Վտանգներով և փորձություններով ենք շրջապատված: Տպավորությունը այնպիսին է (իսկ ես դրանում ուղղակիորեն համոզված եմ), կարծես դրսից ինչ որ ուժեր ամեն կերպ ուզում են քայքայել, պառակտել, վերացնել Հայաստանը, հայ ազգին:

Այդ սարսափելի աղետաբեր երևույթներից մեկը դա համասեռամոլությունն է, որը սկսել է զարգանալ, ուժեղանալ, լկտիանալ և լպիրշանալ ի շնորհիվ որոշ «ժողովրդավարների և մարդասերների»: Ես չեմ խոսում այլասեռության տարածման մասին, ես չեմ խոսում մեր՝ նորմալ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների խախտման մասին: Ընդամենը մեկ աղետալի փաստ կնշեմ՝ դա դեմոգրաֆիական վտանգն է: Առանց այն էլ դեմոգրաֆիական աղետի մեջ գտնվող ազգում հերիք չէ հետզհետե ավելանում են համասեռամոլները, մի բան էլ պրապագանդվում են: Հետևանքների մասին խորհեք ինքներդ:

Հաջորդ աղետալի վտանգներից մեկը դա օր-օրի շատացող աղանդավորական կառույցներն են: Կառույցներ, որոնց միակ նպատակը շեղել մեզ մեր արմատներից՝ մեր կրոնից, մեր մշակույթից, մեր արժեքներից: Քայքայել և վերացնել մեզ որպես ազգ: Ու պատկերացրեք, որ հավատքի շղարշի ներքո սրանց մոտ, ցավոք, լավ էլ ստացվում է իրագործել իրենց նպատակները:

Ու վերոնշյալ մեզ ներսից կրծող ու քայքայող ճիճուները իբր քիչ էին, հիմա էլ մի նոր ճիճվատեսակներ են ավելացել որոնք իրենց անվանում են հակաքրիստոնյաներ: Ես չեմ կարող և նույնիսկ իրավունք չունեմ մեղադրել մարդուն նրա համար, որ նա քրիստոնյա չէ, որ նա հավատում է Աստծուն կամ չի հավատում: Չեմ կարող մեղադրել, երբ մարդը ուրիշ հավատք ունի: Դա մարդու սեփական գործն է, կուզի քրիստոնյա կլինի, կուզի բուդիստ, կուզի զրադաշտական: Սակայն երբ հակաքրիստոնյան լինելով հազարամյակներով քրիստոնյա ազգի ներկայացուցիչ, փորձ է անում հակաքրիստոնեություն պրոպագանդել և դա հերիք չէ՝ մի հատ էլ քրիստոնյաներին ներկայացնել որպես ապուշ, իսկ իրենց ճղճիմ ուղեղների արգասիքները, իրենց ոջլոտ համոզմունքները ներկայացնել, որպես դարի հանճարեղ միտք, դա արդեն հանդուրժել չի կարելի:

Ես չգիտեմ թե ով է լափ շպրտում սրանց առջև, սակայն համոզված եմ, որ սրանց կերակրողների միակ նպատակը նույնպես ազգը ներսից քայքայելն ու պառակտելն է:

Հա՛յ ազգ, կործանվում ենք, դեմոկլյան սուրը կախված է գլխներիս: Հարկավոր է շուտ սթափվել…

Օր-օրի սարսափս ավելի ու ավելի է ահագնանում, որովհետև ճիճուներն այդ շատանում են, իսկ նրանց տեսակները բազմանում: Իսկ դրանց դեմ պայքարի թունաքիմիկատ դեռևս հնարված չէ:

Սթափվել է պետք….

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Մինչ ամբողջ աշխարհը սարսափահար սպասում է աշխարհի կործանմանը՝ մեր երկիրը վաղուց արդեն կործանվում է
Ինտուիցիայի և էրուդիցիայի ստուգման ԹԵՍՏ «Ճի՞շտ է, թե՞ սուտ». հետաքրքիր փաստեր տարբեր ոլորտներից