Ասում են սա փորձված է և աշխատում է 100%:
Երբեմն նպատակին հասնելը թվում է չափազանց երկար և անիրական: Համբերությունը սպառվում է, ցանկությունը մարում, հույսը կորչում է, իսկ այն ինչին ձգտում ես, ինչ երազում ես՝ հեռանում է քեզնից:
Ներկայացնում ենք Ձեզ մի քանի խորհուրդներ, ինչպես արագացնել նպատակին հասնելու ընթացքը.
1. Միտքը՝ նյութական է
Հասկացե՛ք դա վերջապես և փոխեք Ձեր մտածելակերպը: Հաջողակ մարդիկ մտածում են կոնկրետ, հստակ և դրական տրամադրվածությամբ: Գոյություն չունի նմանօրինակ արտահայտություն. «Ես կանեմ դա և կտեսնեմ թե ինչ կստացվի» կամ «Դա կարող է աշխատել: Ո՞վ գիտի…»: Ճիշտ մտածող մարդիկ շարժվում են իրենց նպատակների ուղղությամբ՝ որոշակի վստահությամբ և հասկանալով թե ինչպես ցանկությունը իրականություն դարձնել: Պետք է տեսնել արդյունքը, այլ ոչ թե դրա իրականացման ընթացքը:
2. Նպատակը պետք է լինի կոնկրետ և որոշակի
Դուք պետք է հստակ տեսնեք Ձեր նպատակը: Այն չպետք է լինի լղոզված և անսահմանափակ: Նաև այն չպետք է լինի անհասկանալի ցանկությունների հավաքածու: Դուք Ձեր առջև պետք է տեսնեք մեկ, երկու, երեք… առավելագույնը չորս հստակ նպատակ: Այդ դեպքում Դուք չեք մոլորվի բազում ցանկությունների և նախագծերի մեջ:
3. Հարց. Ձեր նպատակը արդյո՞ք չի հակասում Ձեր արժեքներին
Կարողացեք սինխրոնիզացվել սեփական նպատակների հետ: Դուք պետք է համոզված լինեք, որ նպատակին հասնելու տարբերակները համապատասխանում են Ձեր սկզբունքներին, պնդումներին և բարոյականությանը: Հիշե՛ք, Դուք չեք կարող գնալ հակառակ Ձեր ենթագիտակցության: Նպատակների ձևակերպումից հետո, ազնիվ եղեք ինքներդ Ձեր հանդեպ և որոշեք արդյո՞ք Ձեր կարծիքը համընկնում է ընտրության հետ:
4. Գնացեք դեպի նպատակը ամեն օր
Երբեք մի մոռացեք նպատակի մասին: Հաջողակ մարդիկ դրանցով են ապրում: Նրանց մեծամասնությունը, ամեն օր, ենթագիտակցական մակարդակում աշխատում է դրանց վրա: Օրվա մեջ հատկացրեք որոշակի ժամանակ նպատակների վրա աշխատելու համար:
5. Միշտ լսեք Ձեր ինտուիցիային
Նպատակներին հասնելու համար պակաս կարևոր չէ սեփական ներքին և արտաքին պրոցեսների միջև հարմոնիան: Դուք պետք է առավելագույնս ընկալունակ լինեք մտքերին և որոշումներին, որոնք օրվա ընթացքում այցելում են Ձեզ: Եթե Դուք իրոք կենտրոնացած եք այդ պրոցեսի վրա, ապա այդ մտքերը սովորականից մի քանի անգամ ավել կլինեն: Պահեք Ձեզ մոտ նոթատետր: Այդպես Դուք կկարողանաք չկորցնել օրվա ընթացքում, իսկ միգուցե նաև գիշերը, հանկարծակի այցելած ներքին պայծառատեսության արգասիքները:
6. Հաղթահարեք սեփական դիմադրությունը
Մենք բոլորս էլ հակված ենք կասկածամտության, որոշումների փոփոխման: Անտեսեք այդպիսի իմպուլսները: Այնքան այդպիսի օրինակներ գոյություն ունեն, երբ մենք սեփական նպատակին հասնելու ճանապարհին տատանվում ենք: Շատ կարևոր է սովորել կառավարել սեփական դիմադրությունն ու ծուլությունը: Սովորեք դրանք կառավարել:
7. Ձեր առջև դրեք ճիշտ նպատակներ
Դուք կարող եք հասնել միայն ճիշտ նպատակի, այսինքն միայն այն նպատակին, որը արդեն իսկ գոյություն ունի Ձեր ենթագիտակցության մեջ: Նաև ճիշտ նպատակը՝ իրական նպատակն է, որն իրավունք ունի իրականանալու: