Աշխարհում կան զգացողություններ, որոնց հետ ոչինչ չի համեմատվի:
Դրանցից են.
1. Դեն շպրտել անհարմար կոշիկը, երկար տանջվելուց հետո:
2. Ձեռքը մտցնել բրնձով կամ հնդկացորենով լի պարկի մեջ:
3. Համբուրել երեխայի փափուկ թուշիկը:
4. Պայթեցնել փաթեթավորման փափուկ պոլիէթիլենե թաղանթների պղպղջակները:
5. Պառկել այտով բարձի սառը մասին:
6. Ցնցուղ ընդունել հենց այն ջերմաստիճանով, որը մեզ դուրեկան է:
7. Ուտել սիրելի ուտեստի առաջին կտորը:
8. Երկար դժվար օրից կամ անքուն գիշերվանից հետո «ընկնել» անկողնու մեջ:
9. Առաջին անգամ համբուրել նրան, ում սիրահարված եք:
10. Նոր գրքի հոտը:
11. Առավոտյան սուրճի առաջին կումը անել:
12. Հարավային արևի ճառագայթները զգալ մաշկի վրա:
13. Ոտաբոբիկ քայլել երեկոյան լողափի տաք ավազի վրայով:
14. Հագնել մաքուր, նոր արդուկած հագուստ:
15. Զբոսնել ամառային տաք անձրևի տակ:
16. Շոգ օրերին սուզվել սառը ջրի մեջ:
17. Ոտաբոբիկ վազել խոտի վրայով:
18. Մերսման սեանս անցնել:
19. Կայծակից հետո զգալ օզոնի բույրը:
20. Շոյել սիրելի շան կամ կատվի փափուկ մորթին:
21. Ձեռք տալ մազերը վարսահարդարումից հետո:
22. Շոգ օրերին սառը ջրի կում անել:
23. Տաքացնել սառած ձեռքերը կրակի մոտ:
24. Փռշտալ:
25. Լսել և զգալ քնած կատվի մռռոցը:
26. Մի քանի վայրկյան առաջ թավայի մեջ, եռացող ձեթի մեջ գցված սխտորի հոտը զգալ:
27. Հավաքել մանր ուլունքներ, կամ մատերի արանքով անցկացնել մետաղական գնդիկներով շղթա:
28. Մաքրել ատամները նոր խոզանակով:
29. Նոր մաքրված ապակիներով ակնոց հագնել:
30. Զգալ թե ինչպես է սիրտը դուրս պրծնում, երբ մեքենայով բարձր արագությամբ իջնում եք բլուրից:
31. Գրկել մեկին, ում շատ եք կարոտել:
32. Ինչպես երկրորդ մաշկ, ձեռքից պոկել չորացած սոսինձը:
33. Երեկոյան հասնել տուն և հանել անհարմար հագուստը:
34. Հարմարավետ փաթաթվել տաքուկ ծածկոցով, երբ դրսում անձրև է գալիս:
35. Քնել թարմ սավանի վրա:
36. Զգալ մանկությունը հիշեցնող որևէ հոտ:
37. Նուրբ կծել նրան, ում սիրում ես:
38. Զգալ խորովածի հոտը:
39. Առավոտյան դժվարությամբ բացել աչքերը և հասկանալ, որ այսօր շաբաթ է:
40. Վայելել գինին և հասկանալ որ կյանքը հրաշալի է՝ գրողը տանի…