fbpx

Մարինա Ցվետաևայի 15 «ճչացող» արտահայտությունները սիրո մասին

Այս մեծագույն ռուս բանաստեղծուհին խախտեց կանացի լիրիկայի հնացած ավանդույթները և բառացիորեն ամբողջ աշխարհով մեկ «ճչաց» սիրո մասին։

1. Միակ բանը, որ մարդիկ չեն ներում, դա այն է, որ դու, վերջվերջո, կարողացար առանց նրանց։

2. «Ես կսիրեմ քեզ ամբողջ ամառ», – սա ավելի հավաստի է հնչում, քան «ամբողջ կյանքում»։

3. Կատակելը՝ կատակում ենք, իսկ կարոտը անընդհատ աճում է։

4. Աշխարհում սահմանափակ քանակությամբ հոգի կա և անսահմանափակ քանակությամբ մարմին։

5. Սիրահարվում ես միայն ուրիշինին, իսկ հարազատին՝ սիրում։

6. Սիրել՝ նշանակում է տեսնել մարդուն այնպիսին, ինչպիսին ստեղծել է նրան Աստված, այլ ոչ թե իրագործել են ծնողները։

7. Եթե ես սիրում եմ մարդուն, ես ուզում եմ, որ ինձնից այդ մարդուն լավ լինի՝ թեկուզ կարված կոճակով։ Կարված կոճակից մինչև ամբողջ հոգին։

8. Ի՞նչ կարող ես իմանալ դու իմ մասին, եթե ոչ քնել ես ինձ հետ և ոչ էլ արբել։

9. Ես չեմ ուզում տեսակետ ունենալ։ Ես ուզում եմ ունենալ տեսողություն։

10. Լսիր և հիշիր. ամեն ոք, ով ծիծաղում է ուրիշի դժբախտության վրա՝ կամ հիմար է կամ սրիկա։ Շատ հաճախ՝ երկուսն էլ միասին։

11. Տղամարդիկ սովոր չեն ցավին՝ ինչպես կենդանիները։ Երբ նրանք ցավ են զգում, նրանց մոտ այնպիսի աչքեր են, որ ուզում ես ամեն ինչ անել, որպեսզի էլ չցավի։

12. Մարդկայնորեն մենք կարող ենք սիրել երբեմն տաս հոգու, սիրապես՝ մեկ, երկու։ Իսկ անմարդկայնորեն՝ միայն մեկին։

13. Երազել միասին, քնել միասին, բայց լացել միայնակ։

14. Ես ցանկանում եմ այնքան համեստ, մահացու հասարակ մի բան՝ որպեսզի, երբ ես մտնում եմ, մարդը ուրախանա։

15. Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ սիրել են, քանի որ նրանք տվել են ինձ ուրիշներին սիրելու սքանչելիությունը և շնորհակալություն նրանց, ովքեր ինձ չեն սիրել, որոհետև նրանք էլ ինձ տվել են ինձ սիրելու սքանչելիությունը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մարինա Ցվետաևայի 15 «ճչացող» արտահայտությունները սիրո մասին
Խոցելի՞ եք սթրեսերից – հոգեբանական թեսթ