fbpx

Հուզիչ պատմություններ մարդկանց կյանքը փրկած կենդանիների մասին

Մենք բոլորս շատ անգամներ լսել կամ կարդացել ենք պատմություններ, թե ինչպես են մարդիկ փրկում կենդանիների կյանքը: Սակայն  լինում է նաև հակառակը: Այս հոդվածում խոսքը կգնա կենդանիների մասին, որոնք փրկել են մարդկանց կյանքը:

Օրլանդո անունով ուղեկից շունը

11

Օրլանդոն արդեն 11 տարեկան էր և նրա «թոշակի անցնելու» ժամանակն էր եկել, երբ մի անգամ նրա տերը՝ Սեսիլ Ուիլյամսը ընկավ մետրոյի երկաթգծերի վրա: Առանց հապաղելու շունը նետվում է տիրոջը փրկելու: Գնացքը արագ էր մոտենում: Շանը տեղավորելով իր կողքը, Սեսիլը տեղավորվեց երկաթգծերի արանքում, այնպես որ գնացքը անցավ առանց նրանց վնասելու: Երուսն էլ չվնասվեցին:

Վենսի թութակը

21

Մի անգամ թութակի տիրոջ վրա է  հարձակվում կողոպտիչը և բռնում պարանոցից: Ի ուրախություն զոհի, թութակը նստած էր նրա ուսին: Թռչունը անմիջապես թափահարեց թևերով և հարձակվեց կողոպտչի վրա: Կողոպտիչը ստիպված էր փախչել:

Կիլիան շունը

ht_baby_sitter_abuse_dog_ll_130912_16x9_608

Իսկ սա Կիլիանն է, շուն, ով փրկել է երեխային դաժան դայակից: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ֆինայի ծնողները նկատեցին շան տարօրինակ վարքը դայակի ներկայությամբ: Շունը դայակին տեսնելով սկսում էր հաչել և այնպիսի դիրք ընդունել կարծես փորձում է պաշտպանել երեխային: Նրանք որոշեցին պարզել ի՞նչ է իրականում անհանգստացնում շանը և սենյակում տեղադրեցին թաքնված ձայնագրող սարք: Ձայնագրության մեջ նրանք լսեցին հայհոյանքներ և նաև հարվածի ձայներ, ընդ որում այդ ամենը տեղի էր ունենում երեխայի բարձր լացի ներքո:

Եթե չլիներ հավատարիմ շունը, դայակը կշարունակեր դաժան վերաբերմունքը երեխայի նկատմամբ:

Լուլու խոզուկը

41

Կերակուրից շատ 155 կգ-անոց Լուլու խոզուկը սիրում է իր տիրուհի Էննին: Հենց այդ պատճառով, երբ Էննի մոտ սրտային կաթված էր, Լուլուն հասկացավ, որ տիրուհին վտանգի մեջ է: Կենդանին դուրս է գալիս փողոց և պառկում ճանապարհի մեջտեղում, սպասելով մինչև ինչ-որ մեկը կանգ կառնի և իր հետևից կմտնի տուն:

Դելֆիններ, որոնք փրկեցին լողորդին

51

Երբ Ադամ Ուոլկերը լողում էր Նոր Զելանդիայի ափի մոտ, նա իր ներքևում նկատում է 2 մետր երկարություն ունեցող շնաձկան: Այդ իրավիճակում միակ բանը որ մնում էր՝ մատնվել խուճապի: Բարեբախտաբար հանկարծ հայտնվում է դելֆինների բավական մեծ երամ, որոնց տեսնելով շնաձուկը այլևս չի համարձակվում փորձել իր բախտը և արագ հեռանում է: Դելֆինները Ադամին ուղեկցեցին ուղիղ մեկ ժամ, օգնելով անվտանգ հասնել վերջնակետին:

Պիտբուլ Մյորսի

61

Մեր ցուցակից հերթական հերոսուհին հստակ գիտեր ինչ պետք է անել, երբ նրա տիրոջ տուն են ներխուժում դանակներով զինված 4 կողոպտիչ: Մյորսին թռչում է նրանց առջև, փակելով տիրոջը կողոպտիչներից: Շունը ծանր վիրավորվում է, բայց, բարեբախտաբար, ի շնորհիվ տեղի անվտանգության աշխատակիցների դրամահավաքի՝ Մյորսին փրկվեց: Իսկ տերը, ի շնորհիվ շան հերոսության մնաց անվնաս:

Կոլոլակ անունով կատուն

koshka-frikadelka

Հենց Կոլոլակը փրկեց 11 մարդու, երբ նրանց տանը՝ Ֆրանսիայի հարավում հրդեհ բռնկվեց: Տեսնելով կրակը, կատուն սկսեց հուսահատ քերձել ձեղնահարկի հատակը, այդպիսով զգուշացլեով իր տիրուհուն՝ Ալեքսանդրա Մարլինին: Այսպիսով Ալեքսանդրան էլ կարողացավ արթնացնել ընտանիքի մնացած անդամներին և կանչել հրշեջներին: Ով բնակվում էր տանը, ներառյալ Կոլոլակի մնացին ողջ և անվնաս:

Էդդի անունով որոնողական շունը

81

Ոչ բոլորը կարող են փրկել մի ամբողջ զինվորական դասակ: Իսկ Էդդին դա արել է երկու անգամ: 2012թ.Աֆղանստանում նրան հաջողվեց գտնել երկու ինքնուրույն պատրաստված պայթուցիկ սարք: Այն ժամանակ նա փրկեց սերժանտ Շենոն Հաթոնի և ավելի քան 10 զինորի կյանք: Ի շնորհիվ շան նրանք կարողացան անվնաս վերդառնալ իրենց ընտանիքների մոտ: Էդդին «թոշակի անցավ» բազմաթիվ մեդալներով և այժմ բնակվում է իր առաջին վարժեցնողի հետ:

Եթե հետաքրքիր էր, չմոռանաք կիսվել ընկերների հետ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հուզիչ պատմություններ մարդկանց կյանքը փրկած կենդանիների մասին
5 ակնհայտ ճշմարտություն կյանքի մասին, որոնք բացարձակ մեծամասնությունը անտեսում են