fbpx

Հոր նամակը երեխային. 9 դաս փողի և կյանքի մասին, որոնք շատերը շատ ուշ են յուրացնում

Մեր կյանքում ամեն արժեքավոր բան՝ ունի իր գինը, և այդ գինը, որպես կանոն, նախապես չի հայտարարվում։ Երբեմն այս բաներն իսկապես արժեն իրենց գնին, բայց դրանց իրական արժեքը երբեք չպետք է անտեսվի:

2019 թվականի հունիսի 3-ին ես և կինս այս աշխարհ բերեցինք մեր դստերը։ Նա դեռ շատ երիտասարդ է, բայց մի օր փողի և կյանքի խորհուրդների կարիք կունենա։ Որպես հայր, ով իր կարիերայի մեծ մասն անց է կացրել փող, վարքագծային ֆինանսներ և բիզնես ուսումնասիրելով և դրանց մասին գրքեր գրելով, ես կարող եմ նրան ասել հետևյալը.

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Պետք չէ թերագնահատել պատահականության դերն այս կյանքում:

Հեշտ է ենթադրել, որ հարստությունն ու աղքատությունը որոշվում են մեր կայացրած որոշումներով, բայց շատ ավելի հեշտ է թերագնահատել պատահականության դերը կյանքում:

Ընտանիքները, արժեքները, երկրներն ու սերունդները, որտեղ մենք ծնվել ենք, ինչպես նաև այն մարդիկ, որոնց մենք հանդիպում ենք ճանապարհին, ավելի մեծ դեր են խաղում, քան մեզանից շատերը կցանկանային խոստովանել:

Թեև մենք պետք է հավատանք քրտնաջան աշխատանքի արժեքին և օգուտներին, նույնքան կարևոր է հասկանալ, որ ոչ բոլոր հաջողություններն են պայմանավորված քրտնաջան աշխատանքով, ինչպես որ ոչ բոլոր աղքատությունն է հիմնված ծուլության վրա: Հիշիր սա, երբ քո կարծիքը ձևավորես այլ մարդկանց, ներառյալ քո մասին:

2. Փողի ամենամեծ արժեքը ժամանակը կառավարելու կարողությունն է:

Ունակությունն անելու այն, ինչ ուզում ես, երբ ուզում ես, ում հետ ուզում ես, այնքան ժամանակ, որքան ուզում ես, բերում է երջանկության կայուն զգացում, որը ոչ մի «նորաձև բան» երբեք չի կարող ապահովել:

Նորաձև իրեր գնելու հուզմունքը շատ արագ անցնում է: Բայց տան մոտ ճկուն գրաֆիկով աշխատելը երբեք ձանձրալի չի լինի: Ճիշտ այնպես, ինչպես չեն կորցնի իրենց արժեքը խնայողությունները, որոնք կարող են քեզ համար ժամանակ շահել և անկանխատեսելի հանգամանքների դեպքում ընտրելու հնարավորություն տալ: Նույնը վերաբերում է այն դեպքում, երբ կարող ես թոշակի անցնել, երբ ցանկանաս:

Անկախությունը մեր կյանքի գլխավոր նպատակն է։ Բայց անկախ լինելը չի ​​նշանակում ապրել «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Քո խնայած յուրաքանչյուր դոլարը քո ապագայի մի մասն է, որը, հակառակ դեպքում, կարող է վերահսկել մեկ ուրիշը՝ ելնելով իր սեփական առաջնահերթություններից:

3. Մի ակնկալիր, որ քեզ երես կտան։

Ոչ ոք չի կարող հասկանալ փողի արժեքը՝ առանց դրա պակասը զգալու: Ուստի, թեև ես ու մայրդ կանենք հնարավոր ամեն ինչ քեզ համար, մենք չենք պատրաստվում քեզ երես տալ։

Գիտակցելով, որ միշտ չէ, որ կարող ես ստանալ այն, ինչ ուզում ես, միակ ճանապարհը՝ հասկանալ պահանջարկի և ցանկության տարբերությունը: Սա քեզ կսովորեցնի, թե ինչպես բյուջե կազմել, խնայել և գնահատել ունեցածդ:

Համեստ լինելու ունակությունը (առանց ինքդ քեզ վնասելու) կյանքի հիմնական հմտությունն է, որը քեզ լավ կծառայի կյանքի անխուսափելի վերելքների և վայրէջքների ժամանակ:

4. Հաջողությունը միշտ չէ, որ պահանջում է մեծ գործեր անել:

Նապոլեոնը հանճարին նկարագրել է որպես մարդ, «ով կարող է շարունակել սովորական ինչ-որ բան անել, մինչ իր շրջապատում բոլորը խելագարվում են»: Նույնը վերաբերում է փողի կառավարմանը: Պարտադիր չէ, որ զարմանալի բաներ անես՝ կյանքդ ավելի լավը դարձնելու համար: Պարզապես փորձիր հնարավորինս երկար խուսափել սխալներից:

Ունակությունը, թե ինչպես կանխել աղետալի սխալները (որոնցից ամենալուրջը խորը պարտքերի մեջ մտնելն է) ավելի արժեքավոր է, քան ցանկացած հանրաճանաչ ֆինանսական խորհուրդ:

Կարդացեք նաև՝ Հոր կարևորությունը աղջկա կյանքում. 14 բան, որ միայն հայրը կարող է սովորեցնել իր դստերը 

5. Ապրիր՝ փորձելով ավելի քիչ ծախսել։

Ավելի քիչ ծախսելու ունակությունը ամենահզոր ֆինանսական լծակներից մեկն է, քանի որ այդպես դու ավելի շատ վերահսկում կունենաս կյանքիդ վրա, քան եկամտիդ մակարդակը կամ ներդրումներիդ շահավետությունը:

Մարդը, ով տարեկան վաստակում է 50,000 դոլար, բայց երջանիկ լինելու համար նրան անհրաժեշտ է միայն 40,000 դոլար, շատ ավելի հարուստ է, քան նա, ով վաստակում է 150,000 դոլար, բայց ևս 1000 դոլար է պետք՝ լիարժեք երջանիկ լինելու համար: Ներդրողը, որը վաստակում է 5% և ծախսում է ավելի քիչ, կարող է ավելի շահավետ վիճակում լինել, քան 7% վաստակող մեկը, բայց ով կարիք ունի այդ եկամտի յուրաքանչյուր ցենտի:

Քո եկամտի մեծությունը, չի որոշում, թե որքան ունես: Եվ այն ամենը, ինչ դու ունես, չի որոշում քո կարիքների քանակը:

6. Կարծիքը փոխելը՝ նորմալ է։

18 տարեկանում մեզանից գրեթե ոչ ոք դեռ չգիտի, թե ինչ անել սեփական կյանքի հետ, այնպես որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե ընտրես քեզ համար սխալ ուղի, կրթություն, որը քո մեջ որևէ ոգևորություն չի առաջացնում, կամ աշխատանք, որը դու հետագայում կցանկանաս փոխել մեկ այլ աշխատանքով:

Խոստովանել, որ քո արժեքներն ու նպատակները ժամանակի ընթացքում փոխվում են՝ նորմալ է: Իսկ կարծիքդ փոխելու համար ինքդ քեզ ներելու կարողությունը մի տեսակ գերուժ է, հատկապես, եթե դու դեռ երիտասարդ ես։

7. Ամեն ինչ իր գինն ունի։

Աշխատանքին նվիրված կյանքի արժեքն այն ժամանակն է, որից դու զրկում ես ընկերներին և ընտանիքին: Շուկայի երկարաժամկետ շահույթի արժեքը անորոշությունն ու անկայունությունն է: Երեխաներին երես տալու գինը նրանց ճգնավոր կյանքն է ապագայում։

Մեր կյանքում ամեն արժեքավոր բան՝ ունի իր գինը, և այդ գինը, որպես կանոն, նախապես չի հայտարարվում։ Երբեմն այս բաներն իսկապես արժեն իրենց գնին, բայց դրանց իրական արժեքը երբեք չպետք է անտեսվի:

Ընդունիր սա, և դու կսկսես նայել այնպիսի բաներին, ինչպիսիք են ժամանակը, հարաբերությունները, ինքնուրույնությունը և ստեղծագործականությունը, որպես կանխիկի պես արժեքավոր արժույթի:

8. Փողը հաջողության լավ չափանիշ չէ։

Ուորեն Բաֆեթը մի անգամ ասել է. «Կյանքում իրական հաջողությունն այն է, երբ բոլոր այն մարդիկ, ում սերը դու կցանկանայիր զգալ, իրականում սիրում են քեզ»:

Եվ այս սերը ծնվում է հիմնականում այն ​​բանից, թե ինչպես ես վերաբերվում այլ մարդկանց, այլ ոչ թե հարստությանդ չափից: Փողը քեզ (կամ որևէ այլ անձի) չի տա այն, ինչ դու ամենաշատն ես ցանկանում:

Ոչ մի գումար չի կարող փոխհատուցել անողնաշարությունը, ազնվության պակասը և ուրիշների հանդեպ անկեղծ կարեկցանքը:

Եվ սա ամենակարևոր ֆինանսական խորհուրդն է, որը կարող եմ տալ քեզ:

9. Կուրորեն մի ընդունիր ստացած ցանկացած խորհուրդ:

Այս բոլոր խորհուրդները, ներառյալ վերջինը, կյանքի դասեր են, որոնք շատերը շատ ուշ են յուրացնում: Բայց միևնույն ժամանակ հեշտությամբ մերժում են դրանք։

Քո աշխարհը կտարբերվի իմ աշխարհից, ինչպես որ իմ աշխարհը տարբերվում է աշխարհից, որտեղ ապրել են իմ ծնողները: Բոլորը տարբեր են, և ոչ ոք չունի քո հարցերի ճիշտ պատասխանը: Երբեք մի ընդունիր ուրիշի խորհուրդը՝ առանց այն համեմատելու քո սեփական արժեքների, նպատակների և կյանքի հանգամանքների հետ:

Քո ծնողները սիրում են քեզ: Մենք շատ ուրախ ենք, որ ունենք քեզ: Հիմա խնդրում եմ, թող քնենք:

Հեղինակ՝ Մորգան Հաուսել


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Հոր նամակը երեխային. 9 դաս փողի և կյանքի մասին, որոնք շատերը շատ ուշ են յուրացնում
Նկարչուհին ստեղծում է դաժան, բայց ազնիվ նկարազարդումներ աշխարհի մասին, որտեղ մենք ստիպված ենք ապրել