Մեզ՝ մարդկության մեծ մասին թվում է, որ գիտենք մեր մոլորակի, մեզ շրջապատող աշխարհի մասին գրեթե ամեն ինչ: Սակայն կարդալով և դիտելով այս փաստերը Դուք կհամոզվեք, որ դա այդպես չէ Ահա մի քանի պատկերավոր փաստեր.
Սա Յուպիտեր մոլորակի արբանյակ Եվրոպայում առկա ջրի քանակն է՝ համեմատած Երկիր մոլորակի ջրի քանակի հետ:
Իսկ այսպիսի տեսք կունենար Յուպիտերը մեզ համար, եթե գտնվեր նույն հեռավորության վրա՝ որքան լուսինը:
Այսպես Յուպիտերը պաշտպանում է մեզ տիեզերական աղբերից և երկնաքարերից:
Շատ հեշտ է մոռանալը, որ մենք գտնվում ենք անընդհատ շարժման մեջ, ամեն օր, ամեն վայրկյան…
Բայց մեր արեգակնային համակարգը նույնպես շարժման մեջ է: Այժմ մենք գտնվում ենք այն նույն դիրքում, որում գտնվել ենք 225 միլիոն տարի առաջ, երբ երկրագունդը բնակեցված էր դինազավրերով:
Իրականում, այն ինչ մենք կարող ենք տեսնել՝ գտնվում է այս դեղին օղակի մեջ:
Իսկ այն բոլոր ռադիոալիքները, որ մարդկությունը ուղղարկում է տիեզերք՝ այստեղ: Զարմանալի չէ, որ մենք դեռևս չենք հանդիպել այլ գիտակից արարածների:
Բայց դրա փոխարեն տեսեք թե որքան նոր մոլորակներ ենք հայտնաբերել վերջին տարիներին:
Սակայն մեր համաստեղությունը թզուկ է ի տարբերություն մյուսների:
Բայց ավելի լավ է եկեք հայացք նետենք դեպի ներս՝ մեր ներսը: Տրիլիոն բջիջներ անընդհատ աշխատում են մեր ներսում: Ահա, օրինակ, արյան սպիտակ գնդիկները հարձակվում են մակաբույծի վրա:
Եվ նրանք բաղկացած են այսպիսի մոլեկուլներից: Ահա թե ինչ ենք մենք մեզնից ներկայացնում:
Միայն պատկերացրեք. Ձեր օրգանիզմում մոտավորապես 7.000.000.000.000.000.000.000.000.000 ատոմ կա, որից յուրաքանչյուրը միլիարդ տարեկան է:
Սա այն ամենն է ինչ մենք մեզնից ներկայացնում ենք, և այն ամենը ինչ դեռևս գիտենք: