Ալան Միլնի հանրահայտ հեքիաթի արջուկը՝ Վինի Թուխը շատերի սիրելին է: Եվ նրան սիրում են ոչ միայն իր զվարճալի կերպարի համար, այլ նաև իմաստուն մտքերի համար:
Ահա մի քանի կյանքի իմաստություններ Վինի Թուխից և նրա ընկերներից, սիրով հավաքագրված հատուկ Ձեզ համար, MediaMag-ի կողմից.
1. – Դնչիկ. «Ինչպե՞ս է արտասանվում սեր բառը»:
– Թուխ. «Դու այն չես արտասանում, դու այն զգում ես»:

2. Դու խիզախ ես ավելի քան կարծում ես: Ուժեղ ես ավելի քան քեզ թվում է և խելոք՝ քան մտածում ես:

3. Այն ինչը տարբերում է ինձ ուրիշներից, դարձնում է ինձ այնպիսին՝ ինչպիսին կամ:

4. Եթե քեզ հանկարծ թվաց, որ քո զրուցակիցը քեզ չի լսում, մի շտապիր ենթադրություններով, իսկ միգուցե նրա ականջը ինչ-որ բան է մտել:

5. Եթե հանկարծ կգա մի օր, երբ մենք այլևս չենք կարող լինել միասին՝ պահպանիր ինձ քո սրտում: Ես այնտեղ կմնամ ընդմիշտ:

6. Հենց այն պահից, երբ մենք ծանոթացանք, ես հասկացա, որ արկածները իրենց սպասեցնել չեն տա:

7. Երբեմն շատ փոքրիկ բաները գրավում են ձեր սրտում ամենամեծ տեղը:

8. Որոշ մարդիկ չափից շատ են հոգ տանում: Ես կարծում եմ դրա անունը սեր է:

9. Գետերը գիտեն, որ պետք չէ շտապել: Կգա ժամանակ և մենք կհայտնվենք այնտեղ:

10. Եթե դու ապրես 100 տարի, ես կուզեմ ապրել 100 տարի հանած մեկ օր, որպեսզի գեթ մեկ օր առանց քեզ չապրեմ:

11. Մոլախոտը դա նույն ծաղիկն է և մի օր դու դա կիմանաս:

12. Մենք երազներ ենք տեսնում, միայն այն պատճառով, որ չբաժանվենք միմյանցից: Եթե մենք երազում տեսնում ենք մեկմեկու, դա նշանակում է, որ մենք միշտ միասին ենք:

13. Դու չես կարող միշտ նստել անտառում, սպասելով, որ ինչ-որ մեկը հյուր կգա քեզ: Դու ինքդ պետք է գնաս ինչ-որ մեկին հյուր:

14. Խոստացիր ինձ, որ դու երբեք չես մոռանա ինձ: Որովհետև, եթե ինձ թվաց, որ դու կարող ես դա անել՝ ես երբեք չեմ գնա:

15. Բավական է մի փոքր ժամանակ տրամադրես և հոգ տանես այլ մարդու մասին՝ ամեն ինչ միանգամից կփոխվի:

16. Կյանքը առանց ընկերոջ նման է անոթի, որի մեջ ոչ մի կաթիլ մեղր չի մնացել:

17. Սերը մի քանի քայլ ետ կանի, նույնիսկ հնարավոր է ավելին, որպեսզի թույլ տա երջանիկ լինել նրան ում սիրում ես:

18. Քեզ հետ անցկացված օրը՝ իմ ամենասիրելի օրն է: Այսօր ևս մեկ իմ ամենասիրելի օրն է:

19. Ես այնքան երջանիկ եմ, որ ունեմ այն, ինչի շնորհիվ դժվարությամբ կարող եմ հրաժեշտ տալ:









