Հիքքի ընտանիքը ցնցված էր դժբախտ լուրով այն մասին, որ իրենց փոքր տղան՝ Ջոնին ծնվել է յուրահատուկ երեխա: Բժիշկները անհույս ախտորոշում էին տվել՝ աուտիզմ: Դա ծանր ժամանակներ էին ամբողջ ընտանիքի համար: Բայց ամեն ինչ հանկարծակիորեն փոխվեց, երբ Ջոնիի մայրիկը հեռուստացույցով դիտեց հաղորդում մի խոշտանգված և լքված Քսենա անունով շան մասին:
Իր ֆեյսբուքյան էջում, վճռականությամբ լի կինը գրում է, որ ուզում է օգնել շանը: Եվ օգնության պատրաստ հարյուրավոր մարդկանցից, ընտրությունը կանգ է առնում հենց Հիքքի ընտանիքի վրա:
Շան և տղայի հենց առաջին հանդիպումից, ընտանիքը զգաց, որ իրենց սպասվում են անդառնալի փոփոխություններ: Քսենան լիզում է տղայի դեմքը և տղան արձագանքում է շան հպումներին: Շունը սկսում է շատ արագ ապաքինվել:
Շան և տղայի ընկերությունը երկուսի համար դարձավ բուժման հրաշալի մի պրոցես:
[uppod video=”http://youtu.be/OYx7VcFV6GA” align=”center”]