fbpx

Անջելինա Ջոլի. «Խելագար սերը շուտ է անցնում, երկու խելագարների սերը՝ երբեք»

Գեղեցկուհի Ջոլիի 20 հրաշալի և խորիմաստ մեջբերումները։

1. Խելագար սերը շուտ է անցնում, երկու խելագարների սերը՝ երբեք։

2. Երբ դու ի սրտե ինչ-որ բան ես անում ուրիշների համար, չսպասելով շնորհակալության՝ ինչ-որ մեկը գրանցում է դա ճակատագրերի գրքում և ուղարկում է երջանկություն, որի մասին դու նույնիսկ չես էլ երազել։

3. Հարաբերություններում պետք է տալ այնքան ազատություն, որպեսզի մարդն ինքն ուզենա ավելի շատ ժամանակ անցկացնել քեզ հետ։ Սերը՝ երբ չես պահում մարդուն, այլ միշտ տալիս ես ընտրության հնարավորություն…

4. Մեր պատկերացումները, թե ինչպես պետք է ամեն ինչ լինի, մեզ չեն թողնում վայելել այն ամենը ինչ կա իրականում։

5. Սերը՝ երբ դու տալիս ես և ցանկանում ես ավելին տալ։

Կիրքը՝ երբ դու վերցնում ես և ցանկանում ես ավելին վերցնել։

6. Երբ ինչ-որ մեկը քեզ սիրում է, և երբ դու ինչ-որ մեկին երջանիկ ես դարձնում, դու հանկարծ սկսում ես քեզ զգալ ամենագեղեցիկ մարդն աշխարհում։

7. Որքան էլ որ ուժեղ լինի կինը՝ նա սպասում է իրենից ուժեղ տղամարդու… Եվ ոչ նրա համար, որպեսզի նա սահմանափակի իր ազատությունը, այլ որպեսզի նա իրեն թույլ լինելու իրավունք տա։

8. Ինձ դուր է գալիս մեծանալ, դառնալ հասուն, և, համապատասխանաբար, առողջ մտածելակերպով։ Բոլոր իրադարձությունները, որ տեղի են ունենում իմ կյանքում, ես այժմ ավելի հեշտ եմ ընդունում։

9. Ինձ հարկավոր է ուժեղ տղամարդ, անթերի ուժեղ բոլոր առումներով, և որպեսզի նա ունենա ընդամենը մեկ թուլություն՝ ես։

10. Երեխաները՝ մեր թուլությունն ու մեր ուժն են։ Ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչ տեղի կունենա ինձ հետ, եթե նրանցից մեկի հետ ինչ-որ բան պատահի։ Իմ մասին կարող են խոսել և գրել ամենասարսափելի բաները, բայց բավական է, որպեսզի ես տանը հայտնվեմ և տեսնեմ երեխաներիս, զգամ նրանց սերը՝ ես ինձ թվում եմ աշխարհի ամենակարևոր անձնավորությունը։

11. Սերը՝ երբ ամենալավն ես ցանկանում քո սիրելի մարդկանց, երբ նրանց հետաքրքրությունները ավելի կարևոր են դառնում, քան քո սեփականը՝ միշտ։

12. Երբեք պետք չէ մեղավորներ փնտրել, պետք է ապրել, ոչ ոքի չցավեցնել, չդատել մարդկանց և լինել բացարձակ ազատ։

13. Ինձ միշտ թվում էր, որ ես հիմար տիկնիկի տեսք ունեմ՝ հսկայական բերանով և ուղիղ բացված մազերով։ Ժամանակի ընթացքում դու մեծանում ես և հասկանում, որ քո ամեն ինչը պետք է ընդունել։ Իսկ հետո համբուրում ես սիրելիիդ և հասկանում, թե ինչի համար են քեզ տրված այդ շուրթերը։

14. Ես ոչնչի համար չեմ ափսոսում։ Երբեք չեմ ափսոսացել։ Եվ չեմ հավատում ափսոսանքի արդյունավետությանը։ Քանի դեռ դու ափսոսում ես՝ դու ամաչում ես։ Քանի ամաչում ես՝ դու վանդակում ես։

15. Մենք սիրում ենք ինչ-որ մեկին ոչ թե նրա համար, որ հանդիպել ենք մեր իդեալին, այլ որովհետև նրա մեջ տեսել ենք ինչ-որ իդեալական բան։

16. Մահվան մասին ես ավելի շատ եմ մտածում, քան այլ մարդիկ, դա, երևի, այն պատճառով է, որ ես կյանքն ավելի շատ եմ սիրում, քան նրանք։

17. Նա ապրում է զգացմունքներով, իսկ սրտով զգալը՝ լավագույնն է, ինչին ունակ է մարդը։

18. Երբեմն մտածում եմ, որ իմ ամուսինը՝ այնքան լավն է, որ նույնիսկ չգիտեմ, թե ինչու է նա ինձ հետ։ Ես չգիտեմ, արդյո՞ք բավարար լավն եմ։ Բայց եթե ես նրան երջանիկ եմ դարձնում, ապա դա այն է՝ ինչ ցանկանում եմ ես լինել։

19. Ես այդքան շատ մտերիմ ընկերներ չունեմ, որոնց հետ կարողանամ ազնվանալ։ Այդ պատճառով միայնությունը՝ այլընտրանքային արժանի զրուցակից է։

20. Կարևորը նա չէ, ով քեզ հետ է եղել սկզբից, այլ նա, ով քեզ հետ կլինի մինչև վերջ։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անջելինա Ջոլի. «Խելագար սերը շուտ է անցնում, երկու խելագարների սերը՝ երբեք»
Գրում են ընթերցողները. Նաղաշ Բաղդասարյան – Երբ կյանքը դաժան քեզ ծնկի բերի