fbpx

Youtube-ի 5 ալիք, որոնք կօգնեն ձեզ թուլանալ և հանգստանալ

Բնությունը դա ամենալավագույն դեղամիջոցն է: Բնության ձայները կարող են թեթևացնել անհանգստությունը, սթրեսերը, ցավը: Եթե դուք Youtube-ով երաժշտություն եք լսում համակարգչի առջև աշխատելիս, դուք կարող եք այնպես անել, որպեսզի բնության ձայները լինեն ձեր օրվա մի մասնիկը:

Ներքևում բերված են 5 YouTube ալիք, որոնք ձեզ կօգնեն հանգստանալ, լսելով բնության հրաշալի ձայները.

K-MUSICLIFE

19105932-001-520x296

Սա ճապոնական ալիք է: Իսկ ով-ով, ճապոնացիները հաստատ գիտեն ինչ է իսկական մեդիտացիան: Այստեղ դուք կգտնեք բազմաթիվ մթնոլորտային (ամբիենտ) երաժշտություն, որոնք համեմված են բնության ձայներով:

Relax TV by Johnnie Lawson

19110742-002-520x301

Ջոնի Լոուսոնը ապրում է Իրլանդիայում և զբաղվում է երաժշտությամբ: Բացի դրանից նա նաև զբաղվում է վիդեո և ֆոտո նկարահանումներով: Իր յութուբյան ալիքում նա հրապարակում է տեսանյութեր, նկարահանված աշխարհի ամենատեսարժան վայրերում, որտեղ նա գտնում է հանգստություն և հարմոնիա:

Relaxing White Noise

19112528-003-520x282

RelaxingWhiteNoise ալիքը պետքական կլինի բոլոր նրանց համար, ովքեր տառապում են անքնությամբ: Ասում են, որ սպիտակ աղմուկը որոշ դեպքերում շատ ավելի լավ է ազդում յուրաքանչյուր քնաբերից: Այստեղ դուք կարող եք փորձարկել այդ ամենը բազմաթիվ սպիտակ աղմուկի, անձրևի ձայնի և այլն ձայնագրություններով:

Relaxing Ambient Sounds

19113303-005-520x298

Ինչպես և նախորդ ալիքում, այստեղ դուք կգտնեք բավական երկար՝ մինչև 10 ժամ ձայնագրություններ: Այստեղ կան ինչպես բնության ձայներ, այնպես էլ հատուկ ընտրված ռելաքսացիոն երաժշտություն:

Relax

19115838-006-520x294

Այս հոլովակները այն հազվագյուտներից են, որ պետք է ոչ միայն լսել, այլ նաև պարտադիր դիտել: Մաքուր բնության ձայներ, որոնք ուղղորդվում են շշմեցուցիչ տեսարաններով:

Հուսով ենք, որ այս ալիքները ձեզ կօգնեն հանգստանալ և գտնել ձեր հարմոնիան:

Եվ իհարկե չեք մոռանում MediaMag-ի յութուբյան ալիքի մասին, որտեղ ճիշտ է չեք գտնի հանգստացնող երաժշտություն և ձայներ, սակայն կգտնեք բավական հետաքրքիր և գեղեցիկ տեսանյութեր

Աղբյուրը՝ http://www.makeuseof.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Youtube-ի 5 ալիք, որոնք կօգնեն ձեզ թուլանալ և հանգստանալ
Երեխաները առաջին անգամ կիտրոն են համտեսում (դանդաղեցված վիդեո)