1. Սենյակային ճանճերը ապրում են 14 օր: Բոլոր ճանճերը բզզում են նույն ֆա մաժոր տոնայնությամբ:
2. Ջայլամները կարող են ավելի արագ վազել քան ձիերը, իսկ ջայլամի արուն կարող է մռնչալ առյուծից ոչ պակաս:
3. Չղջիկները միակ կաթնասուններն են, որոնք կարող են թռնել:
4. Կենգուրուները օգտագործում են իրենց պոչը հավասարակշռության համար: Այնպես որ, եթե դուք բարձրացնեք կենգուրույի պոչը նա չի կարողանա ցատկել:
5, Ըստ վիճակագրության 1 ակր հողին բաժին է ընկնում 50 000 սարդ:
6. Վագրի շերտերը ունիկալ են ինչպես մարդու մատնահետքերը:
7. Եթե ձեզ հանկարծ բռնել է կոկորդիլոսը, հերիք է ընդամենը սեղմել նրա աչքը և նա ձեզ բաց կթողնի:
8. Ոջիլները կարողանում են ցատկել իրենց չափսերից 200 անգամ ավել: Դա մոտավորապես նույնն է ինչ մարդ կարողանար ցատկել հեռուստաաշտարակի վրայով:
9. Կատվի ամեն մի ականջում կա 32 մկան:
10. Փղերը կարող են ջուրը զգալ 5կմ հեռավորությունից:
11. 1 մարդուն բաժին է հասնում 1 միլիոն մրջյուն:
12. Թիթեռի աչքի մեջ կա ավելի քան 1000 ոսպնյակ:
13. Մողեսների մոտ աճում է պոչը, իսկ խխունջները կարող են աճեցնել աչքը:
14. Ընձուխտը ձայնալարեր չունի:
15. Ֆրանսիական պուդելը իրականում Գերմանիայից է: