fbpx

Դելֆինների նոր տեսակ է հայտնաբերվել

Բրազիլիացի գիտնականները հայտնաբերել են դելֆինների նոր տեսակ, որոնք բնակվում են Արագունա լճի ավազանում: Տեսակը անվանել են Inia araguaiaensis:

Նախկինում կարծում էին, որ քաղցրահամ ջրերում բնակվող դելֆինների այս տեսակը բաժանվում է երկու խմբի՝ Inia boliviensis և Inia geoffrensis: Սակայն գիտնականները պարզեցին, որ Արագունայում բնակվող այս կենդանիները չեն սերվել իրենց տեսակի նմանատիպ այլ ներկայացուցիչների հետ ավելի քան միլիոն տարի և համարվում են առանձին տեսակ:

Inia araguaiaensis-ը տարբերվում է այլ դելֆիններից ԴՆԹ-ի  և գանգի կառուցվածքով: Կենդանաբանները մտավախություն ունեն այս նոր դելֆինների առումով, քանի որ նրանց ցածր պոպուլյացիան և մարդկային գործոնները կարող են նրանց վերացման պատճառ հանդիսանալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դելֆինների նոր տեսակ է հայտնաբերվել
Ինչպես ձմռանը տաքացնել տունն առանց էլեկտրաէներգիայի համար լրացուցիչ վճարելու