fbpx

Ինտերնետի 10 գործոն, որոնք բացասաբար են ազդում հոգեկանի վրա (շարունակություն)

aaaa-e1348873634853Սկիզբը կարդացեք – > ԱՅՍՏԵՂ:

6. Ինտերնետը կարող է ազդել ուղեղի կառուցվածքի վրա

Համաշխարհային ցանցը կարող է ազդել կյանքի ձևի և մարդու հայացքների վրա: Բայց ինչպես պարզվել է այն կարող է ազդել նաև ուղեղի կառուցվածքի վրա: Չնայած այս տվյալները դեռևս հաստատված չեն գիտնականների կողմից, սակայն Լոնդոնի համալսարաններում կատարված հետազոտությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն օգտատերերը, ովքեր ավելի շատ ընկերներ ունեն սոցիալական ցանցերում և նաև շատ են շփվում՝ նրանց ուղեղում ավելի շատ է գորշ նյութը, որը պատասխան է տալիս շփման և հիշողության փոխազդեցության համար: Իհարկե սա միայն ենթադրություններ են և շատ հնարավոր է, որ այդ նյութի մեծ քանակի առկայությունը ամենևին սոցիալական ցանցերում շատ շփման արդյունք չէ, այլ ընդհակառակը՝ հնարավոր է հենց այդ նութի քանակի մեծությամբ է պայմանավորված սոցցանցերում ակտիվ շփումը:

7. Սոցիալական մեդիաների օգնությամբ խոշոր կորպորացիաները ճնշում են իրենց սպառողներին

Այսօր գրեթե ամեն մի խոշոր ընկերություն կամ քաղաքական կուսակցություն, կամ էլ ինչ-որ կազմակերպություն օգտագործում են այսպես  ասած «բոտ ֆյքեր», այսինքն հորինված մարդկանց հաշիվներ (ըքաունթ), որոնք լցնում են ցանցը գովազդներով և դրանց մասին կարծիքներով, որպեսզի այդպիսով ազդեն հասարակության տեսակետի վրա:

8. Ինտերնետը որպես մեթոդ էքստրեմալներ ներգրավելու և նրանց կոորդինացնելու

ԻՆտերնետի օգնությամբ այսօր հնարավոր է տանը նստելով ոչ միայն կատարել առօրյա պարտականությունները, այլ նաև կազմակերպել ֆլեշմոբներ և նույնիսկ տեռակտներ:

9. Ինտերնետ կախվածությունը նման է հերոինից կախվածությանը

Պաշտոնապես ինտերնետ կախվածությունը մտային խանգարում չի համարվում, սակայն փաստերի մեծ մասը խոսում են այն մասին, որ դա կարելի է դասակարգել թմրանյութերից կախվածության հետ մեկ շարքում, իսկ երբեմն նույնիսկ որպես հոգեկան խանգարում:

Մասնագետները, որոնք ուսումնասիրել են ակտիվ օգտատերերի վարքը ինտերնետի բացակայության ժամանակ հայտնաբերել են գծեր, որոնք շատ նման են կոկաինից կամ հերոինից կախվածության ժամանակ առաջացող նոպաներին:

10. Ինտերնետում շփումը վատթարեցնում է կարեկցանքի ունակությունը

Առցանց կապերի հետազոտողները պարզել են, որ ինտերնետի օգտատերը, մասնավորաբար երիտասարդությունը ավելի ու ավելի շատ է կորցնում շփման մեջ զրուցակցի հանդեպ կարեկցանքի ունակությունը, քանի որ նրանք սկսում են վատ հասկանալ և հակված են էգոցենտրիզմին (եսակենտրոնացմանը):


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինտերնետի 10 գործոն, որոնք բացասաբար են ազդում հոգեկանի վրա (շարունակություն)
10 բան, որ յուրաքանչյուր կին պետք է իմանա իր տղամարդու մասին