✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Թիթեռներ որովայնում. հետաքրքիր փաստեր սիրո խորհրդանիշերի մասին

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Ի՞նչ կա ավելի գեղեցիկ, քան սերը։ Այն գեղեցիկ է իր դրսևորումներով՝ աշխարհը չէր տեսնի այդքան գեղեցիկ և արժեքավոր ստեղծագործություններ, եթե չլիներ այդ զգացմունքը։ Ամենահայտնի ստեղծագործությունները ստեղծվում են շնորհիվ հենց այդ զգացմունքի։ Ամուրը, սրտիկները, ծաղիկները և աղավնիները՝ համարվում են սիրո խորհրդանիշներ։ Բացի դրանից, գոյություն ունեն ազգային նշաններ, որոնք խորհրդանշում են այդ զարմանահրաշ զգացմունքը։

Օրինակ, Ճապոնիայում և Չինաստանում թիթեռները համարվում են սիրո խորհրդանիշ։  Եթե պատկերված է մեկ թիթեռ, նշանակում է՝ աղջկան, ով սիրահարված է, դեռ չի հաջողվել գրավել այն տղամարդուն, ում սիրում է։ Իսկ եթե պատկերված է զույգ թիթեռներ՝ սերը փոխադարձ է։ Համարվում է, որ զույգ թիթեռները պահպանում են զույգերի երջանկությունը։

Չինացիների մոտ, բացի թիթեռից, սիրո խորհրդանիշ է նաև մանդարինի ծառը։ Նրանք համարում են, որ այս ծառի պտուղները հարաբերություններին կրակոտություն կհաղորդեն։ Իսկ նորապսակներին ընդունված է նվիրել մանդարին-բադիկներ, որոնք խորհրդանշում են քնքշություն։

Իսկ Ֆրանսիայում թագավորական շուշանն է համարվում սիրո խորհրդանիշը։ Համաձայն ավանդույթի, փեսացուն պետք էր ամեն օր մեկ այդպիսի ծաղիկ նվիրեր իր ապագա կնոջը։

Շոտլանդիայում սիրո խորհրդանիշ է համարվում «Լակենբութ» բրոշը։ Համաձայն ավանդույթի այս բրոշը ամրացվում է հարսանեկան զգեստին։

Անգլիայում ամուսնության մեջ հավատարմությունը խորհրդանշում է տատրակը, քանի որ այս թռչունը հավատարիմ է իր զույգին մինչև կյանքի վերջ։

 

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Թիթեռներ որովայնում. հետաքրքիր փաստեր սիրո խորհրդանիշերի մասին
ԹԵՍՏ. Ուշադրությունը ստուգող բարդ թեստ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց