fbpx

Սերգեյ Եսենին – Դու ինձ չես սիրում, չես խղճում (+ռուսերեն ասմունք)

86032931_83218325_91e171123e1eԴու ինձ չե՞ս սիրում, չե՞ս խղճում, ասա
Մի՞թե սիրուն չեմ այդքան, սիրելիս,
Դողում ես կրքից դեմքս չտեսած,
Ձեռքերդ դնում հոգնած ուսերիս:

Քեզ հետ կոպիտ չեմ, և կամ էլ քնքույշ,
Դու դեռ ջահել ես, նրբին քո դնչով,
Քանի՞ շուրթեր ես, ասա ինձ, հիշում,
Քանիսի՞ն ես դու գերել տաք շնչով:

Ես գիտեմ, նրանք ստվերների պես
Անցան, չդիպան հոգուդ կրակին,
Շատերին ես դու անցյալում գրկել,
Ինչպես նստել ես հիմա իմ ծնկին:

Ոչինչ, որ փակ են աչքերդ սիրուն,
Որ ուրիշին ես հիշել դու կրկին,
Ես էլ, ճիշտն ասած, քեզ շատ չեմ սիրում,
Ես էլ եմ հիշել հեռավոր մեկին:

Այս սիրախաղը բախտ մի համարիր,
Կրքի հանգույցը խախուտ է այնքան,
Ինչպես որ հանկարծ քեզ հանդիպեցի,
Հեռանալիս էլ հանգիստ կժպտամ:

Ու գորշ օրերիդ փոշիների մեջ
Դու էլ կքայլես քո ճանապարհով,
Չդիպչես նրանց, որ անմեղ են դեռ,
Չխաբես նրանց կրքերիդ խաղով:

Ու օրից մի օր հեռու նրբանցքում
Երբ սեր կբացես անծանոթ մեկին,
Գուցե ես կանցնեմ անտարբեր քայլքով
Ու կհանդիպենք մենք իրար կրկին:

Եվ երբ թևանցուկ անցնեք իմ կողքով,
Կհակես ներքև գլուխդ մի քիչ
Ու կամաց կասես. «Բարի երեկո»,
Կպատասխանեմ՝ «Բարև ձեզ, տիկին»:

Ոչինչ այլևս չի հուզի հոգիս
Ու չի հրդեհի կրակով անցած,
Որ այրվեց արդեն, չի այրվի կրկին,
Չի սիրի նորից, ում սերը անցավ:

 

Բանաստեղծության ռուսերեն տարբերակը կարող եք լսել ներքևի տեսանյութում.

[uppod video=”http://youtu.be/LHZ7WRqu3wQ” align=”center”]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սերգեյ Եսենին – Դու ինձ չես սիրում, չես խղճում (+ռուսերեն ասմունք)
7 բան, որոնք ստիպում են տղամարդուն վազել կնոջ ետևից