fbpx

Հաջողակ մարդու 9 սովորություն

Success manՀաջողակ մարդ դառնալու համար անրաժեշտ է ձևավորել և զարգացնել որոշակի սովորություններ: Այդ սովորությունները դեպի հաջողություն տանող ճանապարհի միակ ճիշտ ուղղություններն են: Եվ այսպես հաջողակ դառնալու համար անհրաժեշտ սովորություններից 9-ը.

Առավոտյան վաղ արթնացում

Հաջողակ մարդիկ որպես կանոն առավոտյան արթնանում են շատ վաղ: Այս խաղաղ, բնության արթնացման պահը օրվա ամենակարևոր, ոգեշնչող և խաղաղեցնող պահն է: Այն մարդիկ, ովքեր բացահայտել են այս սովորությունը իրենց մեջ պնդում են, որ չեն ապրել լիարժեք կյանքով մինչ այն պահը երբ սկսեցին ամեն օր արթնանալ առավոտյան ժամը 5-ին:

Ընթերցանություն

Եթե փոխարինեք հեռուստացույցի կամ համակարգչի առջև նստած թեկուզ մեկ ժամը օգտակար և լավ գրքերի ընթերցանությամբ, ապա դուք կլինեք ամենակրթված մարդը ընկերների շրջապատում: Ձեզ մոտ շատ բաներ կսկսեն ստացվել կարծես թե ինքն իրեն: Մարկ Տվենը հրաշալի մեջբերում ունի. «Մարդը, ով չի կարդում լավ գրքեր ոչ մի առավելություն չունի կարդալ չիմացող մարդու հանդեպ»:

Պարզեցում

Կարողանալ պարզեցնել, նշանակում է հեռացնել ոչ պետքականը այնպես, որ պետքականը կարողանա խոսել: Այդպիսով նաև հեռացվում է անպետքը: Բայց դա անել այդքան էլ հեշտ չէ: Հարկավոր է երկար պրակտիկա և գիտակից մոտեցում: Այդ պրոցեսը մաքրում է հիշողությունն ու զգացմունքները ոչ կարևորից և նաև կրճատում է հույզերի և սթրեսերի քանակը:

Դադար

Անհնար է վայելել կյանքը անընդհատ զբաղվածության, սթրեսերի և քաոսի միջավայրում: Անհրաժեշտ է հանգստի ժամանակ գտնել: Դադար վերցրեք և լսե՛ք սեփական ներքին ձայնին: Դադար վերցրեք և ուշադրություն դարձրեք նրա վրա, ինչը իմաստ ունի: Եթե դուք կարողացել եք ձեր մեջ զարգացնել վաղ արթնանալու սովորությունը, ապա դա կարող է լինել հենց այդ ժամանակը: Դա կլինի Ձեր ժամանակը, ժամանակ ամբողջ կրծքով շնչելու, խորհելու, մեդիտացիայի և ստեղծելու: Դադա՛ր վերցրեք և այն ամենը ինչի հետևից որ վազում եք՝ իրենք կվազեն Ձեր ետևից:

Մարզումներ

Ակտիվության բացակայությունը քայքայում է յուրաքանչյուր մարդու առողջությունը, իսկ ֆիզիկական վարժությունները օգնում են պահպանել այն: Նրանք, ովքեր մտածում են, որ ժամանակ չունեն ֆիզիկական վարժությունների համար, վաղ թե ուշ ստիպված են լինելու ժամանակ գտնել հիվանդությունների համար: Ձեր առողջությունը դա Ձեր հաջողությունն է: Գտեք Ձեզ հարմար ձևը՝ սպորտով կարելի է զբաղվել նույնիսկ դուրս չգալով տնից:

Ամենօրյա պրակտիկաներ

man_winsԿա այսպիսի դիտարկում. որքան մարդը շատ է պարապում, շատ է զբաղվում՝ այնքան հաջողակ է նա դառնում: Արդյո՞ք սա պատահականություն է:  Հաջողությունը դա այն վայրն է, որտեղ հանդիպում են պրակտիկան և հնարավորությունները: Տաղանդը չի կարող գոյատևել առանց մարզումների: Ավելին, ոչ միշտ է տաղանդ հարկավոր՝ երկար պրակտիկան այն կարող է հեշտությամբ փոխարինել:

Շրջապատ

Սա ամենակարևոր սովորություններից է: Այն կարագացնի Ձեր հաջողությունները: Հետաքրքիր մտքերով ոգեշնչված, էնտուզիազմով և դրական լիցքերով լցված մարդիկ լավագուն օգնությունն են Ձեր հաջողությանը: Այստեղ Դուք կգտնեք և՛ օգտակար խորհուրդներ, և՛ անընդհատ օգնություն, և՛ կաևոր մեկնարկի համար իմպուլս: Կարելի է ասել, որ Ձեր հնարավոր հաջողությունների հավանականությունը ուղիղ համեմատական է Ձեր շրջապատի հաջողությունների մակարդակին:

Շնորհակալության մատյան

Այս սովորությունը հրաշքներ է գործում: Շնորհակալ եղեք այն ամենի համար ինչ ունեք և՛ ձգտեք ավելի լավին: Համոզված եղեք, որ հստակեցնելով Ձեր կյանքի նպատակը, ավելի հեշտ կլինի «իմանալ» հնարավորությունները: Հիշե՛ք. շնորհակալ լինելով կյանքում ավելի շատ ուրախության պատճառներ են լինում:

Համառություն

Եղե՛ք համառ: Միայն 303-րդ բանկը համաձայնվեց ֆոնդ տրամադրել Ուոլտ Դիսնեյին Դիսնեյլենդի կառուցման համար: 35 տարվա մեջ պահանջվեց ավելի քան միլիոն լուսանկար մինչ Սթիվ Մաքքերիի «The Afgan Girl» լուսանկարը սկսեցին հավասարեցնել Դա Վինչիի «Մոնա Լիզային»: 134 տպագրիչներ հրաժարվեցին տպագրել Ջ.Քենֆիլդի և Վ.Մարկի «Հավի ապուր հոգու համար» գիրքը մինչ նրա մեգա բեստսելերի վերածվելը: Էդիսոնը ավելի քան 10 000 անհաջող փորձարկումներ է կատարել էլեկտրական լամպը հնարելիս: Տարե՛ք համեմատականներ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Հաջողակ մարդու 9 սովորություն
Արդյո՞ք դու կաս