Մարդիկ հիմնականում ուշադրություն են դարձնում իրենց շուրջը գտնվող մեծ իրերին: Եվ ընդհակառակը, փոքրիկ իրերը կարող են աննկատ մնալ, չնայած դրանից նրանց կարևորությունը չի սպառվում: Նրանցից որոշ մասը մենք կարող ենք տեսնել անզեն աչքով, մյուսները միայն մանրադիտակով, նաև կան այնպիսիները որոնց կարելի է պատկերացնել միայն տեսականորեն:
Ահա Ձեզ ենք ներկայացնում ամենափոքրիկ բաների հավաքածուն՝ սկսած անչափ փոքրիկ խաղալիքներից, կենդանիներից, վերջացրած մարդկանցով և սուբատոմային մասնիկներով:
Աշխարհի ամենափոքրիկ ատրճանակը
Ամենափոքրիկ ռեվոլվերը, դա SwissMiniGun-ն է, որը իր չափսերով դռան սովորական բանալու չափ է: Սակայն տեսքը խաբուսիկ է և 5.5 սմ երկարությամբ և 20գ քաշով այս ատրճանակը կարող է կրակել 122 մ/վ արագությամբ: Դա հերիք է, որպեսզի մոտ տարածությունից հնարավոր լինի սպանել մարդուն:
Աշխարհի ամենափոքրիկ բոդիբիլդերը
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի, Հնդկաստանից Ադիսիա «Ռոմեո» Դևը (Aditya “Romeo” Dev) աշխարհի ամենափոքրիկ բոդիբիլդերն էր: 94սմ հասակով և 9 կգ քաշով, նա կարողանում էր բարձրացնել 1.5կգ քաշով գանտելներ և երկար ժամանակ էր հատկացնում իր մարմինը կատարելագործելուն: Սակայն, ցավոք նա մահացավ 2012թ. ուղեղի անեվրիզմի ճեղքումից:
Ամենափոքրիկ մողեսը աշխարհում
Սֆարագուրանյան սֆերոն (Sphaerodactylus ariasae) համարվում է ամենափոքրիկ սողունը աշխարհում: Նրա երկարությունը ընդամենը 16-18մմ է, իսկ քաշը 0.2գ: Նա բնակվում է Դոմենեկյան հանրապետության Սֆարագունա ազգային պարկում:
Ամենափոքրիկ ավտոմեքենան աշխարհում
Peel-50 ավտոմեքենան 59 կգ քաշով համարվում է աշխարհի ամենյափոքրիկ ավտոմեքենան: 1960-ականների սկզբների արտադրվել է մոտավորապես 50 այսպիսի ավտոմեքենա, իսկ այժմ մնացել է մի քանի հատ: Ավտոմեքենան ունի 2 անիվ առջևից և մեկ անիվ ետևից: Առավելագույն արագությունը 61 կմ/ժ է:
Աշխարհի ամենափոքրիկ ձին
Աշխարհի ամենափոքրիկ Էյնշտեյն անունով ձիուկը ծնվել է 2010թ. Մեծ Բրիտանիայի Բարնստեդ քաղաքում: Նոր ծնված ժամանակ նա կշռում էր ավելի քիչ, քան նորածին երեխան՝ 2.7 կգ: Նրա հասակը 35սմ է: Էյնշտեյնը չի տառապում թզուկություն հիվանդությամբ, այլ պատկանում է պինտո ձիերի ցեղատեսակին:
Աշխարհի ամենափոքրիկ երկիրը
Աշխարհի ամենափոքրիկ երկիրն է համարվում Վատիկանը: Այս փոքրիկ հանրապետության մակերեսը 0.44 քառակուսի կմ է և բնակչության քանակը 836 մարդ, որոնք չեն համարվում մշտական բնակիչներ: Փոքրիկ երկիրը շրջապատում է Սբ. Պետրոսի տաճարին, որը համարվում է կաթոլիկների հոգևոր կենտրոնը: Իսկ Վատիկանը շրջապատված է Հռոմով և Իտալիայով:
Ամենափոքրիկ դպրոցը աշխարհում
Իրանի Կալոու դպրոցը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից համարվել է աշխարհի ամենափոքրիկ դպրոցը: Գյուղակում, որտեղ գտնվում է դպրոցը, ապրում է ընդամենը 7 ընտանիք, որում ընդհանուր հաշվառված է 4 երեխա՝ 2 տղա և 2 աղջիկ, որոնք էլ հաճախում են այս դպրոց:
Աղբյուրը՝ list25.com